14 Մարտի, Saturday, 2026
KFC

ԹՈՒՐՔԻԱ

Ցեղասպանության մասին ֆիլմ նկարահանած թուրք ռեժիսորը սպառնալիքներ է ստանում

Օրերս Վենետիկի ֆիլմի փառատոնի շրջանակներում տեղի է ունեցել թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքընի` ցեղասպանության մասին պատմող «Հատում» /The cut/ ֆիլմի շնորհանդեսը, տեղեկացնում է Ermenihaber.am-ը:   Ֆիլմի շնորհանդեսից հետո լրագրողների հետ զրույցում ռեժիսորը ասել է, որ ֆիլմի պատճառով թուրքազգայնականների կողմից սպառնալիքներ է ստանում: «Հանուն արվեստի արժի մեռնել: 7-8 տարի ինձ նախապատրաստել եմ նրան, որ ֆիլմը նմանատիպ արձագանքներ կունենա: Արդեն իսկ ստանում եմ սպառնալիքներ, սակայն այդ հարցին լրջություն տալ չեմ ցանկանում», -ասել է թուրք ռեժիսորը:  «Հատում» ֆիլմը պատմում է մի տղամարդու մասին, որը ցեղասպանության տարիներին կորցնում է իր զույգ դուստրերին և տարիներ հետո իմանալով, որ նրանք ողջ են՝ ճանապարհվում է նրանց փնտրելու:  Ermenihaber.am

Հավանական է, որ ապրիլի 24-ին ”Թուրքիան” կգա Հայաստան

‘’Մինչև 2015 թվականը Հայկական հարցում որևէ նոր քայլ չի լինի’’,-այսօր` սեպտեմբերի 1-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք արտահայտեց հրապարակախոս, տարածաշրջանային փորձագետ Սարգիս Հացպանյանը: ‘’Ես չեմ սպասում, որ իրենք հայկական հարցում որևէ նոր քայլ անեն: Թուրքիայի հանրապետությունը սքանչելի դիվանագիտական կորպուս ունի, որը զբաղվում է շատ լուրջ աշխատանքներով: Իրենք լուրջ վտանգ են տեսնում 2015-ին և դրան […]

Թուրքիան ու Ադրբեջանը միասին կպայքարեն հորինված “Հայոց ցեղասպանության” դեմ. Թուրքիայի արտգործնախարար

Թուրքիայի նորանշանակ արտգործնախարար Մովլութ Չավուշօղլուն ադրբեջանական APA գործակալությանն ասել է, որ Թուրքիան Ադրբեջանի հետ համատեղ կպայքարի “հորինված “Հայոց ցեղասպանության”” դեմ, տեղեկացնում է АПА-ն: “Ադրբեջանը կարող է վստահ լինել, որ ես այնքան ջանք կգործադրեմ դրա համար, որքան Ադրբեջանի արտգործնախարարը: Մենք մեր ուժերը կհամադրենք բոլոր հարցերում”,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը:

Նալբանդյանն Էրդողանին է փոխանցել Հայոց ցեղասպանության 100-ամյակին Երևանում գտնվելու հրավերը

Օգոստոսի 28-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Անկարայում ներկա գտնվեց Թուրքայի նորընտիր Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնի ստանձնման արարողությանը։ Չանկայայի նախագահական պալատում կայացած Թուրքիայի նախկին Նախագահ Աբդուլա Գյուլից Ռեջեփ Թայիփ Էրդողանին իշխանության փոխանցման արարողությանը մասնակցում էին մի քանի տասնյակ երկրների բարձրաստիճան պատվիրակություններ։ Արարողությունից հետո պատվիրակությունների ղեկավարների պատվին տրված ընդունելությանը նախարար Նալբանդյանը կարճատև զրույց ունեցավ Նախագահ Էրդողանի հետ, […]

Հայաստանի պաշտպանության նախարարությունը մտահոգված չի

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն “Արմենպրես” լրատվական գործակալության խնդրանքով անդրադարձել է Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի միջեւ պաշտպանության ոլորտում կապերի ընթացիկ ամրապնդմանը  Հարց. Արդյոք մտահոգվա՞ծ եք Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի միջեւ պաշտպանության ոլորտում կապերի ընթացիկ ամրապնդմամբ, հատկապես` վերջերս Նախիջեւանում կայացած պաշտպանության նախարարների հանդիպման հետքերով:  Պատասխան. Առանձնապես` ոչ:  Հարեւան Վրաստանի հետ Հայաստանն ունի փոխադարձ անվտանգության […]

Ազգայինն ու դեմոկրատիան հաղթեց. Էրդողան

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահական առաջին ընտրություններում ընտրվեց երկրի նախագահ: Էդողանն իր հաղթական ճառում նշել է. “Ես նախագահ եմ լինելու ոչ թե այն մարդկանց համար, ովքեր ինձ ընտրել են, այլ ամբողջ 77 միլիոնի: Ազգայինը հաղթեց եւս մեկ անգամ, դեմոկրատիան հաղթեց եւս մեկ անգամ, նրանք, ովքեր չեն ընտրել ինձ, հաղթել են այնքան, ինչքան նրանք, որ […]

Թուրքիան նախագահ է ընտրում /ֆոտո/

Այսօր՝ օգոստոսի 10-ին Թուրքիայում տեղի է ունենում նախագահական առաջին ընտրությունը: Առաջին անգամ այս երկրում նախագահին ընտրում է ոչ թե խորհրդարանը, այլեւ ընտրելու իրավունք ունեցող Թուրքիայի քաղաքացիները: Թեկնածուները երեքն են՝ գործող վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ընդդիմության միասնական թեկնածու Էքմելեդդին Իհսանօղլուն, քրդերի թեկնածու Սելահաթթին  Դեմիրթաշը: Հետաքրքիր է նաեւ, որ ողջ երկրում արգելվել է այսօր խմիչքների վաճառքը, փակ […]

Վանում արդեն հայատառ ցուցանակներ կան

Վանի Էդրեմիթ շրջանում տարբեր լեզուներով, այդ թվում` նաև հայերենով ճանապարհային ցուցանակներ են տեղադրել` գրում է ‘’Ակօս’’-ը:   Էդրեմիթի քաղաքապետարանի ավագանու որոշմամբ՝ շրջանի մուտքն ազդարարող վահանակի վրա գրվելու է թուրքերենով, քրդերենով, հայերենով և անգլերենով:  ‘’Քուրդ ժողովուրդն իր պատմության ընթացքում համատեղ ապրել է Անատոլիայի փոքրամասնություններից հայերի հետ և պատմական, մշակութային, հավաքական համախմբվածություն ենք ունեցել: 1915թ.-ին հայերի տեղահանությունից առաջ Էդրեմիթում շատ […]

Իսրայելցի նախարարը էրդողանին հիշեցրել է 1915 թվականը

Իսրայելի տրանսպորտի նախարար Իսրայել Կացն Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանին հիշեցրել է Հայոց ցեղասպանության մասին։ Նախարարը նշել է, որ 1915-1918 թթ. Օսմանյան կայսրությունում 600 հազարից մինչև 1 մլն հայ է սպանվել, ու թուրք առաջնորդը չէ, որ պետք է ինչ-որ մեկին մեղադրի ‘’ցեղասպանության’’ մեջ, Facebook-ի իր էջում գրել է Կացը։ Սա պատասխանն է Էրդողանի այն հայտարարությանը, որտեղ Թուրքիայի վարչապետը դատապարտել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի