14 Մարտի, Saturday, 2026
KFC

ԹՈՒՐՔԻԱ

Թուրքիայի իշխանությունը տեղի հայ բնակչությունից տագնապ չունի

‘’Դա հերքվել է, բայց ես կարծում եմ, որ պետականամետ թերթերից մեկը պարբերաբար ինչ-որ նման բաներ տպում է, շոշափում են հնարավոր արձագանքները’’,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանն` ի պատասխան հարցի, թե ինչու թուրքական լրատվամիջոցները տարածեցին վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը` իբր թե հայկական սահմանը հնարավոր է բացվի: Ազգագրագետը չի կարծում, որ դա արվում է այնտեղի […]

Էրդողանը հանձնարարել է մինչև սեպտեմբեր բացել հայ-թուրքական սահմանը

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանձնարարել է սեպտեմբերին բացել հայ-թուրքական սահմանը։ Ինչպես տեղեկացնում է թուրքական Taraf պարբերականի կայքը, Թուրքիայի նախագահի թեկնածու Էրդողանը այդկերպ փորձում է հարաբերությունների կարգավորման ուղղությամբ երկրորդ քայլն անել։ Հիշեցնենք, որ սրանից առաջ Էրդողանը 1915թ.-ի դեպքերի ընթացքում զոհված հայերի ժառանգներին ցավակցություն էր հայտնել: 1993թ.-ին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով փակված սահմանը բացելուն ուղղված աշխատանքներ […]

Էրդողանը իր թեկնածությունն է դրել նախագահական ընտրություններում

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը պաշտոնապես հայտարարել է երկրի նախագահական ընտրություններում իր թեկնածուի՝ կուսակցության առաջնորդ, գործող վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անունը: Այս մասին տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։ Որոշման մասին այսօր կայացած հերթական համագումարի ընթացքում հայտարարել է կուսակցության փոխնախագահ  Մեհմեդ Ալի Շահինը: Թուրքիայում առաջին անգամ նախագահի ուղիղ ընտրությունը կկայանա 2014թ.-ի օգոստոսի 10-ին։ Եթե թեկնածուներից որևէ մեկը չհավաքի […]

Թուրքիայի քրդական կուսակցության համանախագահը հավակնում է երկրի նախագահի պաշտոնին

Թուրքիայում քրդական ”Խաղաղություն և ժողովրդավարություն” կուսակցությունը հայտարարել է նախագահական ընտրություններում իր թեկնածուի անունը։ Տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը: Կուսակցությունն առաջադրելու է համանախագահ Սալահաթթին Դեմիրթաշի թեկնածությունը։ Նա դեռևս պաշտոնապես չի առաջադրվել և չի ներկայացրել փաստաթղթերը։ Նախագահի թեկնածուների գրանցումը Թուրքիայում կավարտվի հուլիսի 10-ին։ Իշխող ”Արդարություն և զարգացում” կուսակցությունը թեև պաշտոնապես չի հայտարարել, սակայն ակնկալվում է, որ կուսակցության թեկնածուն […]

Ամո՛թ Թուրքիայի նախագահին /վիդեո/

Գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հոդվածում առանձնացրել է արդար հիշողություն, անարդար հիշողություն, խիզախ քայլ ու Ադրբեջանի տարածքային ամբողջականություն բառերը: ՛՛Դավութօղլուն ամեն ինչից խոսում է բացի 1915 թվականից, չի խոսում սուլթան Համիդի կոտորածների մասին, շատ քնքուշ հոդված է գրել, եթե խնդիրն իսկապես չիմացող օտար մեկը կարդա, կասի՝ Թուրքիան շատ հետաքրքիր բան է […]

Նազարբաևն ուզում է թուրքական աշխարհի առաջնորդ դառնալ

Թուրքիայի պարագայում անձով շատ բան պետք չէ պայմանավորել, ով էլ ընտրվի Թուրքիայի նախագահ, այդ պետության վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ չի փոխվելու, պետք է փոխվի երկրի գաղափարախոսությունը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց թուրքագետ Ռոբեն Մելքոնյանը: Նշենք, որ օգոստոսին Թուրքիայում կայանալու են նախագահական ընտրություններ, որտեղ առաջին անգամ ժողովուրդն է ընտրելու իր երկրի ղեկավարին: Թուրքագետը նշեց, որ բոլոր հարցումները […]

“Համարձակ քայլեր” պետք է ձեռնարկի Թուրքիան` առերեսվելով սեփական պատմության հետ. Շարմազանով

“Համարձակ քայլեր” պետք է ձեռնարկի ոչ թե Հայաստանը, այլ Թուրքիան` առերեսվելով սեփական պատմության հետ: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի հայտարարությունը: Վերջինս, հիշեցնենք, հայտարարել  է, թե հայերի համար 1915թ-ը տեղահանության տարի էր եւ հավելել, որ Անկարայի եւ Երեւանի հարաբերություններում “նոր դարաշրջան” սկսելու համար Թուրքիան Հայաստանից “համարձակ […]

Թուրքիայում տրանսգենդերների գեղեցկության մրցույթ է անցկացվել/ֆոտո/

Ինչպես նշում է The Daily Mail-ը Թուրքիայի Ստամբուլ քաղաքում առաջին անգամ անցկացվել է տրանսգենդերների մասնակցությամբ գեղեցկության մրցույթ, որով կազմակերպիչները փորձել են ընդդիմանալ ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողների հանդեպ երկրում առկա խտրականությանը։ Վիճահարույց միջոցառման կազմակերպիչն է եղել ’’ԼԳԲՏ Թուրքիա’’ իրավապաշտպան կազմակերպությունը։ Գեղեցկության մրցույթին մասնակցել են 13 տրանսեքսուալներ, որոնց դիտելու էր եկել 500 մարդ` նշվում է կայքում: […]

Հայերն ընդդեմ Էրդողանի

 Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ Վիեննայում բողոքի ակցիաներ են կազմակերպել տեղի քրդական և հայկական կազմակերպությունները։ Գրված է CNNturk.comկայքում: Բողոքի ակցիայի մասնակիցների մոտ եղել են Հայաստանի եւ Ավստրիայի դրոշները: Հատկանշական է այն հանգամանքը, որ բողոքի ակցիայի մասնակիցների մեջ մեծ թվով ավստրիացիներ են եղել։ Նշվում է, որ բողոքի ակցիայի մասնակիցները երթի ժամանակ բախվել են ’’Եվրոպացի թուրք […]

Եվ ամբողջ աշխարհը կծափահարի Թուրքիային… /վիդեո/

Պոլսահայ ազատամարտիկ, հասարակական-քաղաքական գործիչ Սարգիս Հացպանյանը վստահ է՝ Թուրքիայի իշխանություններն ընդունելու են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը և 2015 թվականի ապրիլի 24-ին Հայաստանում են լինելու: ՛՛Ես գտնում եմ, որ եկող տարի Թուրքիան իր պետական ամբողջ իշխանական համակարգով լինելու է Հայաստանում, բարձրանալու է Ծիծեռնակաբերդ ու ներողութուն է խնդրելու, դա ձեռնտու է Թուրքիային՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի