24 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Ամո՛թ Թուրքիայի նախագահին /վիդեո/

Գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հոդվածում առանձնացրել է արդար հիշողություն, անարդար հիշողություն, խիզախ քայլ ու Ադրբեջանի տարածքային ամբողջականություն բառերը: ՛՛Դավութօղլուն ամեն ինչից խոսում է բացի 1915 թվականից, չի խոսում սուլթան Համիդի կոտորածների մասին, շատ քնքուշ հոդված է գրել, եթե խնդիրն իսկապես չիմացող օտար մեկը կարդա, կասի՝ Թուրքիան շատ հետաքրքիր բան է ասում, ինչու հայերը չեն ուզում՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա: Վերջինիս խոսքով՝ ավելի շատ աշխարհին է ուղղված այս հոդվածը, քան Հայաստանին:

Բանաստեղծ Արտեմ Հարությունյանն էլ հավելեց, որ Եվրախորհուրդը Թուրքիային ստիպում է, որ մեղմացնի վերաբերմունքը հայերի նկատմամբ, Ցեղասպանության վերաբերյալ: ՛՛Վատ վիճակում է Թուրքիան, ներքին վիճակը լարված է, ամեն փողոցում համրյա ցույցեր են՛՛,-նկատեց նա:

Մտավորականները նաև վստահ են, որ Դավութօղլուին պետք է ՀՀ-ի կողմից պաշտոնական պատասխան տրվի: 

Ինչ վերաբերում է նախագահ Սերժ Սարգսյանի կողմից Թուրքիայի նախագահին այստեղ հրավիրելուն մյուս տարվա ապրիլի 24-ին, ապա Հարությունյանը շեշտեց. ՛՛Մեր նախագահը ճիշտ է արել, որ հրավիրել է, ամոթ Թուրքիայի նախագահին, որ չի գալիս՛՛:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ