24 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Էրդողանը հանձնարարել է մինչև սեպտեմբեր բացել հայ-թուրքական սահմանը

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանձնարարել է սեպտեմբերին բացել հայ-թուրքական սահմանը։

Ինչպես տեղեկացնում է թուրքական Taraf պարբերականի կայքը, Թուրքիայի նախագահի թեկնածու Էրդողանը այդկերպ փորձում է հարաբերությունների կարգավորման ուղղությամբ երկրորդ քայլն անել։

Հիշեցնենք, որ սրանից առաջ Էրդողանը 1915թ.-ի դեպքերի ընթացքում զոհված հայերի ժառանգներին ցավակցություն էր հայտնել:

1993թ.-ին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով փակված սահմանը բացելուն ուղղված աշխատանքներ սկսելու հանձնարարականը, պարբերականի պնդմամբ, արդեն տրվել է։

 Ենթադրվում է, որ սահմանի բացումը հայ-թուրքական հարաբերություններից բացի կնպաստի նաև թուրք-ամերիկյան հարաբերությունների զարգացմանը։

Թերթը հիշեցնում է, որ ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը 2009թ.-ին Անկարա այցի ընթացքում նման պահանջ էր ներկայացրել։ Բացի այդ, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երկար ժամանակ է չի պատասխանում Էրդողանի հեռախոսազանգերին։ Էրդողանի փոխարեն նա նախընտրում է զրուցել նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ, և չի բացառվում, որ նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո էլ Էրդողանի այդ կեցվածքը կշարունակվի։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ