17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Նազարբաևն ուզում է թուրքական աշխարհի առաջնորդ դառնալ

Թուրքիայի պարագայում անձով շատ բան պետք չէ պայմանավորել, ով էլ ընտրվի Թուրքիայի նախագահ, այդ պետության վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ չի փոխվելու, պետք է փոխվի երկրի գաղափարախոսությունը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց թուրքագետ Ռոբեն Մելքոնյանը: Նշենք, որ օգոստոսին Թուրքիայում կայանալու են նախագահական ընտրություններ, որտեղ առաջին անգամ ժողովուրդն է ընտրելու իր երկրի ղեկավարին: Թուրքագետը նշեց, որ բոլոր հարցումները ցույց են տալիս, որ նախագահ է ընտրվելու վարչապետ Էրդողանը: 

 Ինչ վերաբերում է Թուրքիայի ԱԳՆ Ահմեդ Դավութօլուի հայտարարությանն, ապա Մելքոնյանն ասաց, որ Դավութօղլուն մինչև քաղաքական գործիչ լինելը տեսաբան է, տեսություններ է առաջարկում, որոնք տապալվում են, ինչպես օրինակ՝ Զրո խնդիր հարևանների հետ: Ըստ թուրքերի՝ 1915 թվականին ոչ թե թուրքերն են կոտորել հայերին, այլ տեղի է ունեցել պատերազմ ու երկու կողմից էլ կան զոհեր: ՛՛Այս առաջարկը մնում է  ոչ կառուցողական դաշտում, Դավութօղլուն ապրում է տեսաբանի ու քաղաքական գործչի ճգնաժամ՛՛,-նկատեց նա: Վերջինս հուսով է, որ միջազգային հանրությունն այս ամենին մեծ վերապահությամբ կվերաբերի: ՛՛Նպատակը բազմավեկտոր է, առաջին խոսակիցն, ում որ դիմում է Թուրքիան, Հայաստանն է, սփյուռքը, բայց այս համատեքստում միջազգային հանրությանն ու գերտերություններին չի կարելի անտեսել ու ուղղված են նաև նրանց մեսիջները՛՛: 

Ի դեպ, Մելքոնյանը նաև կարծում է, որ Ուրսուլթան Նազարբաևի՝ Աստանայում արած հայտնի հայտարարությունը ռևերանս էր թուրքական աշխարհում առաջնորդ դառնալու: Նա ընդգծեց, որ պանթուրքիզմը դեռևս առկա է ու դրա առաջին թշնամիները Ռուսաստանն են, Չինաստանն ու Իրանը, որ ունեն կոնկրետ շահեր: Նա հայտնեց, որ Թուրքիայում որոշ լրագրողներ, վերլուծաբաններ Դավութօլուի այս հայտարարությունը որակել են նրա արտաքին քաղաքական ֆիասկոների շարքից և ասել, որ սա աչ մի ռեալ քայլ չի կարող լինել հայ-թուրքական իրական հարաբերություններում: 

Հիշեցնենք, որ Ահմեդ Դավութօղլուն բավական ծավալուն հոդված էր տպագրել՝ ՛՛Թուրք-հայկական հարաբերություններ. ՛՛արդար հիշողությունը՛՛ հնարավո՞ր է՛՛ վերնագրով: Ընդգծելով Օսմանյան ժամանակաշրջանում Թուրքիայում հայերի կարգավիճակն ու նրանց ընձեռված արտոնությունները՝ Դավութօղլուն եզրակացրել է, որ հայկական ինքնությունը երբևէ ճնշված չի եղել, ընդհակառակը, կայսրությունը ՛՛երաշխավորել է նրա գոյությունը՝ ներառելով ՛՛եռացող կաթսայի՛՛ մեջ և ինտեգրելով պետական կառույցներում՛՛: Դավութօղլուն Հայաստանին և հայկական սփյուռքին առաջարկել է ընդունել վարչապետի այդ ՛՛խիզախ քայլն՛՛ ու հանդես գալ նմանատիպ նախաձեռնություններով՝ ճանապարհ հարթելու ՛՛հարատև խաղաղության համար՛՛: Ահմեդ Դավութօղլուն վերահաստատել է Թուրքիայի դիրքորոշումը՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պայմանավորելով Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանմամբ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ