14 Մարտի, Saturday, 2026
KFC

ԹՈՒՐՔԻԱ

“Իսլամական պետությունը” սպառնացել է Թուրքիային

Թուրքիայի ազգային մեծ ժողովը կառավարությանը “Իսլամական պետություն” ահաբեկչական կազմակերպության դեմ ռազմական գործողություններ իրականացնելու լիազորություն էր տվել, որից հետո “ԻՊ”-ն սպառնացել է Թուրքիային, տեղեկացնում է Ermenihaber.am-ը: Կազմակերպության “Twitter”-ի միկրոբլոգում հայտարարություն է հրպարակվել, որում ասվում է, որ Թուրքիան խաչակրաց արշավանքին մասնակցելու համար շատ ծանր կվճարի: “Եթե Թուրքիան “ԻՊ”- դեմ պատերազմի մեջ մտնի, թող չկարծի, թե անվտանգ է […]

Իսլամացած հայերի մասին տեղեկությունները թուրքական աղբյուրներում շատացել են

“Կրոնափոխ հայերի խնդիրները Թուրքիայի Հանրապետությունում” ծրագրի շրջանակներում “Մշակույթ եւ հասարակություն” ՀԿ-ն ուսումնասիրություններ է իրականացնում Արեւմտյան Հայաստանում եւ Թուրքիայի Հանրապետության այլ տարածքներում բնակվող հայության կյանքի բոլոր բնագավառների վերաբերյալ: Մասնավորապես՝ իսլամացած հայերի` դեպի քրիստոնեություն վերադառնալու շարժումների, իսլամացած հայերի հայրենակցական, մշակութային, բարեսիրական, մարզական եւ այլ կազմակերպությունների, ծպտյալ հայերի, համշենահայերի վերաբերյալ: Ուսումնասիրությունների հիման վրա կստեղծվի աշխատություն, որը կհրատարակվի հայերենով […]

Քրդերն այրում են թուրքական դրոշներն ու ավերում Աթաթուրքի արձանները

Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբը «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրոհայինների կողմից քրդաբնակ Քոբանի քաղաքի վրա հարձակման դեմ երկրում տեղի ունեցած բողոքի ցույցերի վերաբերյալ հայտարարություն է տարածել, տեղեկացնում է Ermenihaber.am-ը` հղում անելով թուրքական ”Սամանյոլու հաբեր” լրատվական կայքի հաղորդմամբ՝ գլխավոր շտաբի ”Ներերկրային կարևոր իրադարձություններ” վերնագրով հայտարարության մեջ հաղորդվում է, որ Իզմիրի Քոնաք գավառի Քադիֆեքալե զինվորական գերեզմանոցի թուրքական դրոշը 150-200 հոգանոց […]

Քրդերը ցույցեր են անում Գերմանիայում եւ Թուրքիայում. 15 մարդ է մահացել /վիդեո/

Թուրքիայի շուրջ 20 քաղաքներում քրդերը բողոքի ակցիաներ են ացնկացնում: Որոշ քաղաքներում ցուցարարների եւ ոստիկանների միջեւ բախումներ են տեղի ունեցել, ինչի արդյունքում 15 հոգի է մահացել, հաղորդում է ТАСС գործակալությունը: Ցուցարարները ջարդում են շենքերն ու խանութները, որոշ քաղաքներում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից: Նշվում է, որ տարբեր վայրերում անհայտ անձինք կրակել են ցուցարարների վրա, ինչի արդյունքում […]

Սեռական սկանդալ Թուրքիայում. վարչապետը սեռական հարաբերություն է ունեցել համասեռամոլ երգչի հետ

Թուրք համասեռամոլ երգիչ Զեքի Մյուրենը սեռական հարաբերություն է ունեցել Թուրքիայի վարչապետներից մեկի հետ, գրում է Ermenihaber.am-ը` հղում անելով թուրքական “T24” լրատվական կայքին: Կայքը ներկայացրել է Մյուրենի մտերիմ ընկերներից մեկի` Գյոքսենին Չաքմաքի հետ հարցազրույցը: Չաքմաքը, պատմելով Մյուրենի կյանքի անհայտ կողմերի մասին, ասել է, որ Մյուրենը սեռական հարաբերություն է ունեցել երկրի վարչապետներից մեկի հետ, որի անունը չի կարող բարձրաձայնել: “Անուն մի հարցրեք, խնդրում եմ: Չեմ կարող ասել: Այդ գաղտնիքը ինձ հետ գերեզման կտանեմ”,-ասել է Չաքմաքը: Ermenihaber.am

“Իսլամական պետությունը” Թուրքիային սահմանամերձ քաղաք է գրավել

“Իսլամական պետություն” ահաբեկչական խմբավորումը գրավել է Թուրքիային սահմանամերձ սիրիական Քոբանի բնակավայրը, քաղաքի կենտրոնի բարձրահարկ շենքերից մեկի վրա բարձրացվել է “Իսլամական պետության” դրոշը: Այս մասին թեղեկացնում է թուրքական “Միլլիյեթը”: Հաղորդվում է, որ քաղաքի փողոցներում շարունակվում են մարտերը քրդերի և իսլամիստների միջև, դրանց ձայները լսվում են նաև թուրքական տարածքում: Տեղեկություններ են տարածվել, որ քաղաքի վրա հարձակվել է 2.000 ահաբեկիչ:

ԱՄՆ փոխնախագահը ներողություն է խնդրել Էրդողանից

ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը ներողություն է խնդրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից այն բանի համար, որ հայտարարել էր, թե իբր Անկարան աջակցել է Սիրիայում ահաբեկիչներին, այդ թվում` “Իսլամական պետություն” ահաբեկչական խմբավորմանը, գրում է itar-tass-ը: Նշվում է, որ Բայդենը զանգահարել է Թուրքիայի նախագահին եւ ներողություն խնդրել վերջինից այդ հայտարարության համար: Հիշեցնենք, օրերս իր ելույթում ԱՄՆ փոխնախագահը հայտարարել էր, […]

Թուրք ոստիկանները արցունքաբեր գազ են կիրառել BBC-ի լրագրողների ուղղությամբ

Ինչպես հաղորդում է BBC-ն, Թուրքիայի ոստիկանությունը BBC-ի նկարահանող խմբի ուղղությամբ արցունքաբեր գազ է կիրառել: Ոստիկանները արցունքաբեր գազով 2 նռնակ են նետել լրագրողների ուղղությամբ: Դրանցից մեկը կպել է նկարահանող խմբի մեքենային։ Նշենք, որ միջադեպը տեղի է ունեցել ԻՊ գրոհայինների կողմից գրավված սիրիական Կոբանե քաղաքից ոչ հեռու` տեղացի և սիրիացի քրդերի բողոքի ակցիաների նկարահանումների ժամանակ: Վերջինները բողոքում […]

Թուրքիայում հակահայ բնույթի մրցույթ են հայտարարել

Թուրքիայի Գազի համալսարանի գեղարվեստի ֆակուլտետում հայտարաված “Հայերի դաժանությունը պատկերող աֆիշի միջազգային մրցույթի” արդյունքների հրապարակման համար ընտրվել է Հրանտ Դինքի սպանության օրը` հունվարի 19-ը: Այս մասին տեղեկացնում է Ստամբուլում հրատարակվող հայկական “Ագոս” երկլեզու /հայերեն, թուրքերեն/ շաբաթաթերթը, գրում է Ermenihaber.am-ը: Մրցույթը կազմակերպվել է վերոնշյալ ֆակուլտետի և Թուրքիայում Ադրբեջանի դեսպանության համագործակցությամբ: Մրցույթի հայտարարության մեջ մասնավորապես նշված է, որ թուրքերը իբրև թե […]

ՉԼ.Արսենալը ջախջախեց թուրքական Գալաթասարային/վիդեո/

Երեկ կայացավ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի D խմբի երկրորդ տուրի ‘’Արսենալ’’ – ‘’Գալաթասարայ’’  հանդիպումները: ‘’Արսենալը’’ Դանի Ուելբեքի հետ-տրիկի եւ Ալեքսիս Սանչեսի գոլերի շնորհիվ խոշոր հաշվով հաղթեց թուրքական ‘’Գալաթասարային’’: ‘’Արսենալ’’ – ‘’Գալաթասարայ’’՝ 4:1, գոլերը՝ Ուելբեք 22, 30, 58, Սանչես 41 – Յիլմազ 63 (11 մետ.) Նույն խմբում ընդգրկված Դորտմունդի ‘’Բորուսիան’’ երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ և 6 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի