Քրդերն այրում են թուրքական դրոշներն ու ավերում Աթաթուրքի արձանները

Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբը «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրոհայինների կողմից քրդաբնակ Քոբանի քաղաքի վրա հարձակման դեմ երկրում տեղի ունեցած բողոքի ցույցերի վերաբերյալ հայտարարություն է տարածել, տեղեկացնում է Ermenihaber.am-ը` հղում անելով թուրքական ”Սամանյոլու հաբեր” լրատվական կայքի հաղորդմամբ՝ գլխավոր շտաբի ”Ներերկրային կարևոր իրադարձություններ” վերնագրով հայտարարության մեջ հաղորդվում է, որ Իզմիրի Քոնաք գավառի Քադիֆեքալե զինվորական գերեզմանոցի թուրքական դրոշը 150-200 հոգանոց խմբի կողմից իջեցվել է և այրվել: ԳՇ-ի բնորոշմամբ վերջինները եղել են Քուրդիստանի բանվորական կուսակցության (ՔԲԿ-PKK) կողմնակիցներ:
Բայազետում գտնվող նախակրթարաններից մեկի բակում գտնվող Աթաթուրքի կիսանդրին էլ 400-500 հոգանոց ցուցարարների կողմից իջեցվել է, իսկ թուրքական դրոշը՝ այրվել: Ըստ աղբյուրի կիսանդրին ու նոր դրոշը պահպանության տակ են առնվել: Վանի Բաշքալի գավառի կենտրոնում գտնվող Աթաթուրքի արձանը նույնպես 100-150 հոգնոց խմբի կողմից ավերվել է: ԶՈՒ գլխավոր շտաբի բնորոշմամբ խմբի անդամները կրկին եղել են ՔԲԿ-ի կողմնակիցներ:
Հաղորդվում է նաև մի շարք վայրերում կրթական հաստատությունների ապակիները կոտրելու և շենքերին վնաս հասցնելու մասին:
Ermenihaber.am