02 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

“Իսլամական պետությունը” սպառնացել է Թուրքիային

Թուրքիայի ազգային մեծ ժողովը կառավարությանը “Իսլամական պետություն” ահաբեկչական կազմակերպության դեմ ռազմական գործողություններ իրականացնելու լիազորություն էր տվել, որից հետո “ԻՊ”-ն սպառնացել է Թուրքիային, տեղեկացնում է Ermenihaber.am-ը:

Կազմակերպության “Twitter”-ի միկրոբլոգում հայտարարություն է հրպարակվել, որում ասվում է, որ Թուրքիան խաչակրաց արշավանքին մասնակցելու համար շատ ծանր կվճարի:

“Եթե Թուրքիան “ԻՊ”- դեմ պատերազմի մեջ մտնի, թող չկարծի, թե անվտանգ է մնալու: Թուրքիայում “ԻՊ”-ի հազարավոր համակիրներ կան: Մեր պատասխանը շատ ավելի ծանր կլինի”,-գրված է կազմակերպության “Twitter”-ի միկրոբոգում:

Ermenihaber.am

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ