14 Մարտի, Saturday, 2026
KFC

ԹՈՒՐՔԻԱ

Թուրքիայի սահմանին իրավիճակն անկառավարելի է դառնում /ֆոտոշարք/

 “Իսլամական պետություն” ահաբեկչական խմբավորումը վերահսկում է Թուրքիայի սահմանին գտնվող սիրիական Քոբանի քաղաքի արդեն կեսից ավելին: Քրդական ինքնապաշտպանական ուժերը բավական երկար ժամանակ արդյունավետ պայքարում էին ահաբեկիչների դեմ, սակայն ԻՊ անդամները գնալով ավելի են ամրապնդում իրենց ուժերը: “Ռիա նովոստի” գործակալությունը ֆոտոշարք է հրապարակել Քոբանիից, որում երեւում է, թե ինչ իրավիճակ է տիրում քաղաքում:

Կոալիցիոն ուժերը հարվածել են Թուրքիայի սահմանի մոտ գտնվող ԻՊ-ի շենքերին

Թուրքիայի սահմանին կրկին պայթուններ տեղի ունեցել: Շանլըուրֆայում Մուրշիթփընար սահմանային անցակետի մոտ մեծ պայթյուն է որոտացել: Պայթունից առաջացած ծուխը երևացել է նաև թուքական գյուղերից, գրում է Ermenihaber.am-ը: Կոալիցոիան ուժերը հարվածել են “Իսլամական պետություն” ահաբեկչական կազմակերպությանը պատկանող շենքերին: Ermenihaber.am

“Իսլամական պետության” ահաբեկիչները հատել են Թուրքիայի սահմանը

Սիրիայի հյուսիսային Քոբանի քաղաքն ավելի քան 3 շաբաթ պաշարած “Իսլամական պետություն” ահաբեկչական խմբավորման գրոհայինները ներթափանցել են նաև հարևան Թուրքիա, գրում է Ermenihaber.am-ը` հղում անելով թուրքական “Ջումհուրիյեթ”-ին: Նշվում է, որ ԻՊ-ի երկու ահաբեկիչ երկաթգծերի տարածքով հատել են Թուրքիայի սահմանը և փորձել իրենց հետ վերցնել ականապատ տարածքից Քոբանի անցնել ցանկացող մի քաղաքացիական անձի: Ահաբեկիչները ձախողվել են, քանի […]

“Թալեաթ փաշա” կոմիտեն կազմել է 2015-ի իր հակահայկական ծրագիրը

Թուրքիայի “Թալեաթ փաշա” կոմիտեն անհանգիստ դեգերումների մեջ է 2015-ին ընդառաջ:  Կոմիտեի անցկացրած խորհրդակցական ժողովը կազմել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին հայության ձեռնարկելիք գործողություններին հակազդող 2015 թվականի ծրագիր, գրում է Ermenihaber.am-ը: Օրակարգում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) քննվող Փերինչեքի գործով հայցն է և Հունաստանի խորհրդարանի ընդունած ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձևի դեմ պայքարը: Ժողովի բացումն արել է […]

“Իսլամական պետության” գրոհայինները հսկողության տակ են վերցրել սիրիական Քոբանի քաղաքի մոտ կեսը. ԶԼՄ-ներ

 “Իսլամական պետություն” ահաբեկչական կազմակերպությունը հսկողության տակ է առել Թուրքիայի հետ սահմանին գտնվող սիրիական Քոբանի քաղաքի տարածքի մոտ կեսը, հայտնում է ТАСС գործակալությունը` հղում անելով Fox News հեռուստաընկերությանը: Fox News-ի աղբյուրի տեղեկություններով՝ ԻՊ գրոհայինները պահում են սահմանամերձ սիրիական Քոբանի քաղաքի մոտ 50 տոկոսը, որտեղ կատաղի մարտեր են ընթանում ԻՊ և քրդական ուժերի միջև, որոնց օդում աջակցում […]

Սիրիական ճգնաժամը Էրդողանին ճգնաժամի մեջ է գցել. The Guardian

Անգլիական The Guardian-ը Թուրքիայի  մասին հոդված է հրապարակել, որտեղ նշվում է, որ սիրիական ճգնաժամը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մի նոր ճգնաժամի մեջ է գցել և ստիպել, որ երկիրը առերեսվի տնտեսական հետընթացի և հասարակության շրջանում պառակտությունների առաջացման հետ, հայտնում  է Ermenihaber.am-ը:  Հոդվածում նշվում է, որ նորընտիր վարչապետ Ահմեթ Դավութօղլուն շատ «տխուր անցկացրեց իր մեղրամիսը», հատկապես […]

Քուրդ առաջնորդը Քոբանիում տեղի ունեցողը համեմատել է Հայոց ցեղասպանության հետ

“Քուրդիստանի հասարակությունների միության” գործադիր խորհրդի համանախագահ Ջեմիլ Բայըքը սիրիական Քոբանի քաղաքում տեղի ունեցող  դեպքերը ցեղասպանություն է որակել և համեմատել Հայոց ցեղասպանության հետ, գրում է Ermenihaber.am-ը: Բայըքը նշել է, որ Քոբանիում տեղի ունեցողը ցեղասպանություն է, որը իրականացվում է  քրդերին կոտորելով և տեղահանելով: Նա ընդգծել է, որ նույն բանը 1915 թվականին օսմանյան պետությունը հայերի նկատմամբ է իրականացրել, […]

Նախագահի ավտոշարասյունը վթարի է ենթարկվել. կան զոհեր /ֆոտո/

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիպ Էրդողանի ավտոշարասյունը վթարի է ենթարկվել, ինչի արդյունքում կան զոհեր, գրում է թուրքական hurriyet-ը: Միջադեպը տեղի է ունեցել Գյումուշխանի մոտ, երբ Էրդողանի այցելության ժամանակ Թուրքիայի նախագահին ուղեկցող ավտոշարասյան մաս կազմող արագ արձագանքման գնդի ավտոբուսը վթարի է ենթարկվել: Հայտնի է դարձել, որ անձրեւի պատճառով վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը, եւ վթարի ենթարկվել: Արդյունքում […]

ԻՊ-ի ահաբեկիչները սպառնացել են Էրդողանին /վիդեո/

“Իսլամական պետություն” ահաբեկչական խմբավորումը Youtube-ում տեսանյութ է տեղադրել, որի միջոցով սպառնալիքներ է հղել Թուրքայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Տեսանյութում նշվում է, որ Թուրքիային վտանգ է սպառնում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի գործողություններին մաս կազմելու դեպքում, գրում է Ermenihaber.am-ը: Իսլամսիտ ահաբեկիչները հիշեցնում են, որ Աֆղանստանում մոջահեդների դեմ ՆԱՏՕ-ի զորքերի հրամանատարությունը Թուրքիան է կատարում: “Այսօր էլ ստորաքարշներն էլի շարունակում են […]

Արյունալի բախումներ Թուրքիայում. զոհերի թիվը հասել է 35-ի /ֆոտո/

Թուրքիայի խոշոր քաղաքներում` Ստամբուլում, Անկարայում, Ադանայում, Արդվինում, Հաքքարիում, Դիարբեքիրում, Թունջելիում, Անթալիայում, Մուշում, Վանում եւ այլն,  արյունալի բախումներ են ընթանում: Հիմնականում քրդաբնակ Քոբանի քաղաքի վրա “Իսլամական պետություն” ահաբեկչական խմբավորման հարձակումների դեմ Թուրքիայում բողոքի ցույցերի դուրս եկած հազարավոր քրդեր ընդհարումներ են ունեցել ոստիկանական ուժերի հետ, գրում է Ermenihaber.am-ը:  Ոստիկանները արցունքաբեր գազ են կիրառել, շրջան մեքենաներ և ռետինե […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի