14 Մարտի, Saturday, 2026
KFC

ԹՈՒՐՔԻԱ

Թուրք պրոֆեսորը կոչ է արել ուժեղացնել ցեղասպանության ժխտողականությունը

Ստամբուլի համալսարանի եվրասիական ինստիտուտում կազմակերպվել է Հայոց ցեղասպանությունը ժխտող կոնֆերանս: Մասնակիցների թվում են եղել պաշտոնաթող դիվանագետ Ալև Քւլըչը, ադրբեջանցի պատգամավոր Գանիրա Փաշաևան, պրոֆեսոր Քեմալ Չիչեքը և մի շարք այլ գիտանականներ ու դիվանագետներ, տեղեկացնում է Ermenihaber.am-ը՝ հղում անելով թուրքական ՛՛Ուլուսալ քանալ՛՛-ին: Կոնֆերանսի մասնակիցները հայտարարել են, թե իբր Հայոց ցեղասպանությունը սուտ քարոզչություն է, և այդ համատեքստում կարևորել […]

Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ընդունումն անհնար է. Թուրքիայի ԱԳ նախարար

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մեջլիսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին տեղեկություններ է հաղորդել արտաքին դաշտում երկրի առաջիկա անելիքների մասին: Իր ելույթում Չավուշօղլուն անդրադարձել է նաև հայկական  հարցին: «Ցեղասպանությունը, որը ցականում են վերագրել մեր պապերին ու մեր ժողովրդին, անհնար է, որ ընդունենք: Սա մենք միշտ ենք ընդգծում»,- ասել է թուրք նախարարը, գրում է Ermenihaber.am-ը: Չավուշօղլուն անդրադարձել է նաև […]

Թուրքիայի փոխվարչապետը հայկական սփյուռքը համարել է հայ-թուրքական հարաբերությունների գլխավոր խոչընդոտ

Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության ընկերության կազմակերպած համաժողովին հյուրընկալված Թուրքիայի փոխվարչապետ Յալչըն Աքդողանը պատասխանել է արտասահմանցի լրագրողների հարցերին: Հարցուպատասխանն ընդգրկել է նաև հայկական թեմատիկան, գրում է Ermenihaber.am-ը: Լրագրողներից մեկի հարցին, թե որոնք են Թուրքիայի անելիքները Հայոց ցեղասպանության 100 ամյակին ընդառաջ,  Աքդողանն ասել է, որ հայկական հարցի վերաբերյալ լուրջ «ապատեղեկատվություն» է տարածվում: Թուրք պաշտոնյայի խոսքով Թուրքիան այդ […]

Ես Էրդողանից երբեք ներողություն չեմ խնդրել. ԱՄՆ փոխնախագահ

ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը հերքել է այն լուրերը, թե ինքը ներողություն է խնդրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից, գրում է Ermenihaber.am-ը:  Բայդենը CNN լրատվականին տված հարցազրույցում ասել է. “Ես երբեք նրանից ներողություն չեմ խնդրել: Նրան լավ եմ ճանաչում: Զանգահարել եմ նրան և ասել, որ տարածված լուրերը ճիշտ չեն ներկայացնում իմ խոսքերը”: Հիշեցնենք, որ Հարվարդի համալսարանում ելույթի […]

Էրդողանը կգա՞ Հայաստան ապրիլի 24-ին. բացառիկ հարցազրույց Էթյեն Մահչուփյանի հետ

Վերջին օրերին թուրքական ու հայկական մամուլը ողողված է Թուրքիայի վարչապետի խորհրդականի պաշտոնում պոլսահայ մտավորական Էթյեն Մահչուփյանի նշանակման մասին լուրերով: Ու մինչ ոմանք Մահչուփյանի նշանակումը որակում են քայլ՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, իսկ ոմանք էլ  այն որակում են իբրև Հայոց ցեղասպանության հերքման քաղաքականության շարունակություն, անձամբ ինքը` Մահչուփյանը, բացառում է որևէ կապ իր ազգային պատկանելության և պետական պաշտոնի […]

Չերչիլի, էնվերի թոռների մասնակցությամբ համաժողով Թուրքիայում` նվիրված 1915-ին

Թուրքիայի մայր ընդդիմությունը` “Ժողովրդահանրապետական կուսակցություն”-ը /ԺՀԿ-CHP/, ծրագրել է 2015-ի ապրիլին Ստամբուլում անցկացնել 1915-ին նվիրված համաժողով, որին հրավիրված են լինելու մասնակցել հայտնի պատմաբաններ աշխարհի տարբեր երկրներից: Նախատեսվում է 5 ամսում 3 միջազգային կոնֆերանս անցկացնել: Բացի պատմաբաններից մասնակցելու են նաև մի շարք ականավոր քաղաքական ու պետական գործիչների թոռներ, ինչպես  օրինակ` Չերչիլի թոռ Սիլյա Սենդիեսը, Էնվեր փաշայի թոռ […]

Նախկին նախագահի` երբեք չհրապարակված լուսանկարները /ֆոտո/

Թուրքական ընդդիմադիր “Դողան հաբեր” լրատվական գործակալությունը հրապարակել է Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլի` նախկինում երբեք չհրապարակված լուսանկարները: Գյուլը Թուրքիայի նախագահի աթոռին պաշտոնավարել է 2007-2014թթ.` ներկայացնելով “Արդարություն և զարգացում” չափավոր իսլամական կուսակցությունը: Ermenihaber.am

Ստամբուլի մերձակայքում ուղեւորատար նավ է խորտակվել. կան զոհեր /վիդեո/

Այսօր առավոտյան Բոսֆորի նեղուցի հյուսիսային հատվածում ուղևորատար նավ է խորտակվել: Թուրքական լրատվամիջոցներն ահազանգում են, որ բազմաթիվ մարդիկ ջրախեղդ են եղել: Ստամբուլի նահանգապետարանը պաշտոնապես հաստատել է նավաբեկության փաստը: Նախնական տեղեկությունների համաձայն` նավը տեղափոխելիս է եղել էմիգրանտների, տեղեկացնում է Ermenihaber.am-ը: Ծովափնյա փրկարար ծառայության տրամադրած վերջին տվյալներով` խորտակված նավում գտնվել է շուրջ 4 տասնյակ մարդ, այդ թվում և […]

Շան տեսքով Էրդողանը` գերմանական դասագրքերում /ֆոտո/

Գերմանիայի Ֆրիդրիխսխաֆեն քաղաքի լիցեյներից մեկում դասագիրք է հայտնվել, որտեղ պատկերված ծաղրանկարում Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը ներկայացված է շան տեսքով: Ծաղրանկարի տակ գրված է, որ այն չի պատկանում գրքի հեղինակներին, այլ վերցված է “Frankfurter Algemain” թերթից: Էրդողանին իր բնում կապված շան տեսքով պատկերող ծաղրանկարի հայտնվելը դպրոցական դասագրքում գերմանաբնակ թուրքերի կողմից մեծ քննադատության է արժանացել: Նրանք դա […]

Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ քայլ անողը մենք ենք եղել. Էրդողան

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել Ֆրանսիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտում, որի ժամանակ անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին, գրում է Ermenihaber.am-ը` հղում անելով թուրքական պետական ‘’Անադոլու’’ լրատվական գործակալությունը: «Հայաստանի հետ մեկ այլ ֆորմատում հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ քայլ անողը , ձեռք մեկնողը մենք ենք եղել:  2015 թվականին, այսինքն՝ 1915 թվականի դեպքերի հարյուրամյակին,  […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի