14 Մարտի, Saturday, 2026
KFC

ԹՈՒՐՔԻԱ

Ստամբուլում փողոց է անվանակոչվելու հայ դերասանի անունով

Թուրքական կինոարվեստում նշանակալի ներդրում ունենալու համար Ստամբուլի փողոցներից մեկը կոչվելու է ականովոր հայ դերասան Նուբար Թերզիյանի անունով, գրում է Ermenihaber.am-ը: Ստամբուլի Սուրբ Հռիփսիմյանց եկեղեցու հիմնադրամի տնօրենների խորհուրդն արդեն տևական ժամանակ է պայքարում էր Ստամբուլի Բյույուքդերե արվարձանում գտնվող այն փողոցը, որտեղ ապրել է Նուբար Թերզիյանը,  ի պատիվ նրա անվանակոչելու համար: Հիմնադրամի առաջին դիմումը մերժվել էր քաղաքայինիշխանությունների կողմից: Բայց, ըստ թուրքական «Միլլիյեթ» պարբերականի, ի վերջո հաջողվել է դրական պատասխան ստանալ: Մոտ օրերս տեղի կուենա փողոցի անվանակոչման պաշտոնական արարողությունը: Նուբար Թերզիյանը ծնվել է 1911 թվականին Ստամբուլում, մահացել` 1994-ին: Խաղացել է Կոստանդնուպոլսի հայկական թատերախմբերում, իսկ հայկական ներկայացումների վրա սահմանված արգելքից հետո՝ թուրքական թատերախմբերում:  Սկսյալ 1936-ից նկարահանվել է նաև թուրքական […]

Ադանայի ներկայիս զբոսայգին նախկին հայկական գերեզմանոց է եղել /ֆոտո/

Թուրքիայի Ադանա քաղաքի /Կիլիկիա/ Ինոնյուի անվան այգում գազի խողովակների անցկացման համար փորված փոսում մարդու ոսկրաբեկորներ են հայտնաբերվել, գրում է Ermenihaber.am-ը: Տեսնելով ոսկորները՝ բանվորները դադարեցրել են աշխատանքը՝ լուր տալով ոստիկանությանը: Թուրքական “Ադանահաբեր” լրատվական կայքի հաղորդմամբ՝ դեպքի վայր ժամանած ոստիկանները փոսի միջից հանել են 2 գանգ, 1 ծնոտոսկր և բազմաթիվ այլ ոսկորներ, որոնք ուղարկվել են փորձաքննության: Պարզվել […]

Ադրբեջանի արդար դատի հարցում վերջինիս կողքին ենք. թուրք պատգամավորը՝ հայկական ուղղաթիռի խոցման մասին

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ՛՛Ժողովրդահանրապետական՛՛ կուսակցության պատգամավոր Ուղուր Բայրաքթութանը Թուրքիայի խորհրդարանում կազմակերպված մամուլի ասուլիսում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական զինուժի կողմից հայկական Mi-24 ուղղաթիռի խոցման միջադեպին, գրում է Ermenihaber.am-ը՝ հղում անելով թուրքական ՛՛Հաբերաքթուել՛՛ լրատվական կայքին: Թուրք պատգամավորը, նշելով, որ ուղղաթիռը խոցվել է սահմանը խախտելու հետևանքով, ասել է. ՛՛Ուզում եմ հայտարարել, որ ՛՛Ժողովրդահանրապետական՛՛ կուսակցությունը Ադրբեջանի արդար դատի […]

Թուրքիան բեռնատարներով էներգետիկ ըմպելիք է մատակարարում ԻՊ-ին

Ամեն օր Թուրքիայից Սիրիա է անցնում էներգետիկ ըմպելիքներով բեռնված 4-5 բեռնատար, գրում է Ermenihaber.am-ը: Այս մասին հայտնել է գերմանական ՛՛Բլումբերգ՛՛ գործակալությանը: Հաղորդվում է, որ «Իսլամական պետություն»ահաբեկչական խմբավորման զինյալները, մասնավորապես գիշերային հերթապահություն անցկացնողները զգոնությունը պահելու նպատակով մեծ քանակությամբ էներգետիկ ըմպելիք են սպառում:  ՛՛Բլումբերգ՛՛-ը մի թուրք գործարարից տեղեկացել է, որ ամեն օր Թուրքիայի կողմից 4-5 բեռնատար է անցնում […]

Եվրամիությունը կոչ է անում Անկարային չխանգարել մամուլի ազատությանը

Եվրոպական միությունը Թուրքիային կոչ է արել չխոչընդոտել որոշ լրատվամիջոցների մասնագիտական գործունեությանը, չցուցաբերել խտրական վերաբերմունք հավատարմագրման գործընթացում, գրում է Ermenihaber.am-ը՝ հղում անելով թուրքական ՛՛Զաման՛՛-ին: Պաշտոնական Բրյուսելն Անկարային մեկ անգամ ևս հիշեցնում է խոսքի ազատության և տեղեկացված լինելու հիմնարար իրավունքների մասին: Եվրահանձնաժողովի խոսնակը գրավոր հայտարարություն է արել այն մասին, որ ԵՄ անդամակցության թեկնածու երկրները հանձնաժողովի ուշադրության տակ […]

Ստամբուլի աչքը, սիրտն ու հումորը . . . հարցազրույց Արա Գյուլերի հետ

Ermenihaber.am-ի հարցազրույցը Արա Գյուլերի հետ:  – Հիմա հարցում պիտի ընես ես էլ պիտի ըսե՞մ… – Չէ, ուղղակի զրուցենք: Այնքան հարց ունեմ Ձեզ տալու. Ո՞ր մեկը տամ, ավելի լավ է պարզապես զրուցենք: – Ես վիժուալ հիսթըրի (visual history) գրած եմ, գիտե՞ս: – Հա գիտեմ, 800.000 նկար ունեք:   – Ի՞նչ կխոսիս, երկու միլիոն: Պատը վտանգավոր բան մըն […]

Էրդողանը պատասխանել է նոր նախագահական պալատը քննադատողներին

Թուրքմենստան կատարած այցից առաջ Էրդողանը մեկնաբանել է նախագահական նորակառույց պալատի թեմայով հնչած քննադատություններին: Վերջինս, հիշեցնելով, որ կառավարությունը մեկնաբանել է այդ թեման, ասել է. “Այս երկրում կան մարդիկ, ովքեր քարի վրա քար են դնում: Կան նաև մարդիկ, ովքեր չեն էլ երազում քարի վրա քար դնել: Վերջիններս մնացել են հին Թուրքիայում: Օզալը եկավ, մեկ-երկու ինքնաթիռ գնեց, քննադատվեց: […]

Հայուհու մասին թուրք գրողի “Արսինե” վեպն առաջարկվում է ներկայացնել Գրականության Նոբելյան մրցանակի

2012 թվականին գրի առնված «Արսինե» վեպը այլ տեսանկյունից է մոտենում Հայկական հարցին, գրում է Ermenihaber.am-ը: Բլոգեր Այջա Թուրքմենը, «Ռադիքալի» բլոգում ներկայացնելով գիրքը, գրում է, որ այն բոլորովին այլ տեսանկյունից է մոտենում հայ և թուրք ժողովուրդների հարյուրամյա խնդրին: Ըստ բլոգերի՝ գիրքը շարունակում է մեծ հետաքրքրությամբ ընդունվել հայ և թուրք ընթերցողների կողմից: Թուրքմենի տեղեկացմամբ՝ մի շարք կազմակերպությունների, […]

Մահչուփյանը մեկնաբանել է Էրդողանի հակահայկական արտահայտությունը

Վանի համալսարանում անցկացված «Համալսարանների դերը Թուրքիայի սահմանադրական բարեփոխումների գործընթացում» թեմայով կոնֆերանսին մասնակցել է Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդական հայազգի Էթյեն Մահչուփյանը, գրում է Ermenihaber.am-ը` հղում անելով թուրքական “Հաբերլեր”-ին: Մահչուփյանն  իր ելույթում խոսել է Թուրքիայում ինքնությունների հակասություններից ու ասել, որ այդ երկրի հասարակության մեջ առաջին պլանում է դիմացինի ինքնությունը: Նրա խոսքով՝ թուրքական հասարակության անդամները դիմացինի խոսքին կարևորություն տալիս […]

Էրդողանին հայ մասոն են անվանել /վիդեո/

Սոցիալական մեդիայի թուրք օգտատերերի կողմից լայնորեն շրջանառվում է մի տեսագրություն, որը Եգիպտոսի հեռուստաեթերից թողարկված հաղորդման մի հատված է, որտեղ քննարկվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի անձը, հաղորդում է Ermenihaber.am-ը՝ հղում անելով թուրքական կայքերին: Հաղորդմանը հեռախոսազանգի միջոցով մասնակցած մի հեռուստադիտող ասել է, թե իբր Էրդողանը հայ է, այն էլ` մասոն: Հաղորդավարը վրդովվել է Էրդողանին հասցեին ասված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի