18 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Ադրբեջանի արդար դատի հարցում վերջինիս կողքին ենք. թուրք պատգամավորը՝ հայկական ուղղաթիռի խոցման մասին

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ՛՛Ժողովրդահանրապետական՛՛ կուսակցության պատգամավոր Ուղուր Բայրաքթութանը Թուրքիայի խորհրդարանում կազմակերպված մամուլի ասուլիսում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական զինուժի կողմից հայկական Mi-24 ուղղաթիռի խոցման միջադեպին, գրում է Ermenihaber.am-ը՝ հղում անելով թուրքական ՛՛Հաբերաքթուել՛՛ լրատվական կայքին:

Թուրք պատգամավորը, նշելով, որ ուղղաթիռը խոցվել է սահմանը խախտելու հետևանքով, ասել է. ՛՛Ուզում եմ հայտարարել, որ ՛՛Ժողովրդահանրապետական՛՛ կուսակցությունը Ադրբեջանի արդար դատի հարցում վերջինիս կողքին է՛՛:

Բայրաքթութանը Հայաստանին մեղադրել է նաև սփյուռքին հողային պահանջների, փոխհատուցման և ցեղասպանության ճանաչման հարցերում ուղղորդելու մեջ՝ ասելով, որ դրանցից որևէ մեկը ընդունելի չէ Թուրքիայի արտաքին քաղաքականության տեսանկյունից:

Ermenihaber.am

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ