09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Եվրամիությունը կոչ է անում Անկարային չխանգարել մամուլի ազատությանը

Եվրոպական միությունը Թուրքիային կոչ է արել չխոչընդոտել որոշ լրատվամիջոցների մասնագիտական գործունեությանը, չցուցաբերել խտրական վերաբերմունք հավատարմագրման գործընթացում, գրում է Ermenihaber.am-ը՝ հղում անելով թուրքական ՛՛Զաման՛՛-ին:

Պաշտոնական Բրյուսելն Անկարային մեկ անգամ ևս հիշեցնում է խոսքի ազատության և տեղեկացված լինելու հիմնարար իրավունքների մասին:

Եվրահանձնաժողովի խոսնակը գրավոր հայտարարություն է արել այն մասին, որ ԵՄ անդամակցության թեկնածու երկրները հանձնաժողովի ուշադրության տակ են հատկապես մամուլի ազատության ապահովման տեսանկյունից:

«Որևէ երկրի դեմկրատական հասունությունը չափվում է այդ երկրում եղած մամուլի ազատությունով և դրա նկատմամբ դրսևորվող հարգանքով»,- ասված է հայտարարությունում:

Աղբյուրը շեշտում է, որ Թուրքիայում հարգանք չի ցուցաբերվում մամուլի ազատության նկատմամբ: Հիշեցվում է, որ թուրքական իշխանությունների կողմից խոչընդոտներ են ստեղծվում «Ջիհան հաբեր» լրատվական գործակալության, «Զաման», «Թարաֆ», «»Սյոզջու, «Բիրգյուն», «Ջումհուրիյեթ» թերթերի և որոշ հեռուստաալիքների լրագրողներին հավատարմագրելու գործընթացում:

Ermenihaber.am

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ