19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հայուհու մասին թուրք գրողի “Արսինե” վեպն առաջարկվում է ներկայացնել Գրականության Նոբելյան մրցանակի

2012 թվականին գրի առնված «Արսինե» վեպը այլ տեսանկյունից է մոտենում Հայկական հարցին, գրում է Ermenihaber.am-ը:

Բլոգեր Այջա Թուրքմենը, «Ռադիքալի» բլոգում ներկայացնելով գիրքը, գրում է, որ այն բոլորովին այլ տեսանկյունից է մոտենում հայ և թուրք ժողովուրդների հարյուրամյա խնդրին: Ըստ բլոգերի՝ գիրքը շարունակում է մեծ հետաքրքրությամբ ընդունվել հայ և թուրք ընթերցողների կողմից:

Թուրքմենի տեղեկացմամբ՝ մի շարք կազմակերպությունների, միությունների կողմից առաջարկվել է գիրքը  2015 թվականին ներկայացնել գրականության Նոբելյան  մրցանակի:

Նրա կարծիքով «Արսինե» վեպը, որը գրվել է 107-ամյա հայ կնոջ պատմած փաստերի հիման վրա, Հայոց ցեղասպանության 100-րդ ամյակին շատ քննարկումների տեղիք կտա:

Թուրքիայում հայ և թուրք ժողովուրդների միջև առկա խնդիրը հիմնականում հիշատակվում է  վեճերի ու մահվան մասին պատմություններով, իսկ «Արսինե» վեպը այդ խնդիրը ներկայացնում է  սիրո մասին պատմության միջոցով:

Սամսունի նահանգի Քավաք գավառի  Չաթլըջը գյուղում հայ (մայրը) և թուրք (հայրը) ծնողների աղջիկը՝ Արսինեն ամբողջ կյանքի ընթացքում կրած դժվարությունների պատճառով հրաժարվում է հայկական անունից և ընտրում Այշե անունը: Վեպի  հեղինակը  թուրք գրող Ալի Բայրամն է: Գիրքը գրվել է 2 տարվա ընթացքում:

Ermenihaber.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ