14 Մարտի, Saturday, 2026
KFC

ԹՈՒՐՔԻԱ

Թուրքիայում կեղծ անձնագրերով Վրաստանցի և Հայաստանցի կանայք են ձերբակալվել

Թուրքիայի Սամսուն քաղաքի զվարճանքի վայրերից մեկում իրավապահների կողմիցիրականացված ստուգումների արդյունքում նախկինում Վրաստանի և Հայաստանիքաղաքացի հանդիսացած, այնուհետև Թուրքիայի քաղաքացիություն ստացած 10 կինտեղափոխվել է բաժանմունք լրացուցիչ հարցաքննության համար:  Այս մասին գրում է թուրքական «Աթաքում հաբեր» լրատվական կայքը: Ըստ աղբյուրի հաղորդման՝ ավելի ուշ պարզվել է, որ անվտանգության բաժանմունքտեղափոխված 10 կանանցից 5-ը կեղծ անձնագիր է օգտագործել: Վերջիններս, շրջանիդատախազի հրամանով, ցուցմունք տալուց հետո բաց են թողել: Ermenihaber.am

Նախագահի որդին պետությանը հարկ չի վճարում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդուն, եղբորն ու փեսային պատկանող BMZ Group ծովային փոխադրումներ իրականացնող ընկերության համար պատրաստված 10 տանկերներից 2-րդը ծով է իջեցվել, տեղեկացնում է Ermenihaber.am-ը:  Թուրքական «Ջումհուրիյեթ» լրատվական կայքի հաղորդմամբ՝ պետությանը հարկ չվճարելու համար նավը կրելու է Մալթայի դրոշը:  Նշվում է, որ նախագծի գինը հասնում է 180 միլիոն դոլարի, իսկ Մալթայի դրոշով ծով իջեցված տանկերն […]

Թուրքիայում պահանջում են պաշտոնանկ անել վարչապետի խորհրդական Էթյեն Մահչուփյանին

Թուրքիայում կոռուպցիոն սկանդալից հետո հակաիշխանական գրառումներով հայտնի դարձած Ֆուաթ Ավնին «Twitter» սոցիալական կայքում վարչապետ Ահմեթ Դավութօղլուի գլխավոր խորհրդական Էթյեն Մահչուփյանի մասին գրառումներ է կատարել, գրում է Ermenihaber.am-ը: Ավնին, ով հանդես է գալիս կեղծանվամբ և չի ցանկանում բացահայտել իր ինքնությունը, պնդում է, որ կոռուպցիոն սկանդալին վերաբերող Մաչուփյանի հոդվածները իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներսում անհանգստության տեղիք […]

Թուրքական թերթում ԼՂՀ-ն անկախ պետություն է ներկայացվել. Ադրբեջանում զայրացած են

Թուրքական “Սաբահ” /Sabah/ թերթում հրապարակված “3 մայրաքաղաք, 11 պետական լեզու և 5 լեզվով ազգային օրհներգ” վերնագրով հոդվածում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որպես անկախ պետություն ներկայացնելու փաստը Ադրբեջանի տարբեր շրջանակներում մեծ զայրույթ ու բողոքի դրսևորումներ է առաջացրել, գրում է Ermenihaber.am-ը` թուրքական “Հաբերիմփորթ”-ին հղումով: Հաղորդվում է, որ թեմային անդրադարձել են ադրբեջանական գրեթե բոլոր լրատվական միջոցները: Կայքն ադրբեջանական մամուլից […]

Հայաստանի եւ Թուրքիայի պատմության դասագրքերի տարբերությունները

Թուրք պատմաբան Թաներ Աքչամի  նոր հոդվածը պատմում է, թե ինչպես է հայաստանյան դպրոցներում դասավանդվող պատմության դասագրքերում ներկայացվում Հայոց ցեղասպանության և հայ-թուրքական հարաբերությունների թեման: Նա նաև համեմատել է հայկական և թուրքական դասագրքերում թեմային առնչվող նյութերի բովանդակությունը, գրում է Ermenihaber.am-ը: Թուրքական «Թարաֆ» թերթում հրապարակված «1915-ը հայկական դասագրքերում» վերնագրով հոդվածաշարում նա ներկայացրել է 11-րդ դասարանի հայոց պատմության դասագրքից  […]

Նախագահ, որը կերավ Թուրքիան

Ինչպես է Ռեջեփ Թայիփ Էրդողանը կլանել ամբողջ երկիրը: Interpress.am-ը` Politico.com-ին հղումով, գրել է. “Ամեն տարի նոյեմբերի 10-ի կողմերը իմ թվիթերյան #Turkey հաշիվը պարտադիր լցվում է Անկարայից և Ստամբուլից եկող լուրերով, բայց նաև Օնթի Ջինի թուրքական բաղադրատոմսով և առաջարկություններով, թե ինչպես կարելի է տապակել հավ առանց տունը պայթեցնելու: Եվ ամեն տարի, ամբողջ աշխարհից թուրքերն ու թուրք […]

Պուտինն անսպասելի առաջարկ է արել Էրդողանին ու մերժվել

Թուրքիա կատարած Պուտինի այցին հաջորդող հրապարակումներում թուրքական լրատվամիջոցները շարունակում են լուսաբանել այցի այս ու այն դրվագները, գրում է Ermenihaber.am-ը: “Հաբերլեր” լրատվական կայքը, օրինակ, տեղեկացնում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր թուրք պաշտոնակից Ռեջեփ Էրդողանին մի անսպասելի առաջարկ է արել ու մերժում ստացել: Աղբյուրի համաձայն` երկու նախագահների հանդիպման ժամանակ Պուտինն Էրդողանին առաջարկել է ջանքեր գործադրել […]

Հայկական հարցում միայն Թուրքիան է քայլ կատարում. հայերը, Հռոմի Պապն ու Օբաման

Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների արտգործնախարարների ժողովին մասնակցելու մեկնող Թուրքիայի արտգործնապարար Մևլութ Չավուշօղլուն օդանավում պատասխանել է լրագրողների հարցերին, գրում է Ermenihaber.am-ը: Ըստ թուրքական «Իհլաս» լրատվական գործակալության` Չավուշօղլուն, ողջունել է Ռուսաստանի կողմից Թուրքիային կատարվելիք բնական գազի 6 տոկոսանոց զեղչը, բայց և ընդգծել, որ թուրքական կողմը սակագնի ավելի մեծ զեղչ է ցանկանում: Այդ ուղղությամբ դեռ բանակացություններ են տարվելու […]

Սպասելի է, որ Թուրքիայի խորհրդարանը կմերժի այս առաջարկի քննարկումը

Հարութ Սասունյան        «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Անցյալ շաբաթ թուրք պատգամավորն առաջարկ ներկայացրեց Թուրքիայի խորհրդարան՝ դատապարտելու համար Հայոց ցեղասպանությունը, մի շարք այլ վայրագություններ և պետական ահաբեկչության դրվագներ:  Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության անդամ Սեբահաթ Թունջելն այս փաստաթղթով պահանջում է, որ նախագահ Էրդողանը ճանաչի և ներողություն խնդրի խորհրդարանում՝ Հայոց ցեղասպանության, Դերսիմի, Մարաշի, Սիվասի և Չորումի […]

“Փաստաթղթում նշվում է հայերի կոտորածների մասին հայրենիքում` Արեւմտյան Հայաստանում”

Թուրքագետ Գեւորգ Պետրոսյանն այսօր “Հենարան” մամուլի ակումբում տեղի ունեցած լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ Բոլիվիայի խորհրդարանի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչմանը: Թուրքագետը նշեց, որ այդ փաստը միջազգային հանրության շրջանում լուրջ արդյունք տալ չի կարող, սակայն այդուամենայնիվ` այստեղ կարեւոր էին շեշտադրումները: “Ի տարբերություն մի շարք այլ բանաձեւերի` այս փաստաթղթում նշվում է հայերի կոտորածների մասին հայրենիքում` Արեւմտյան Հայաստանում: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի