20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հայկական հարցում միայն Թուրքիան է քայլ կատարում. հայերը, Հռոմի Պապն ու Օբաման

Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների արտգործնախարարների ժողովին մասնակցելու մեկնող Թուրքիայի արտգործնապարար Մևլութ Չավուշօղլուն օդանավում պատասխանել է լրագրողների հարցերին, գրում է Ermenihaber.am-ը:

Ըստ թուրքական «Իհլաս» լրատվական գործակալության` Չավուշօղլուն, ողջունել է Ռուսաստանի կողմից Թուրքիային կատարվելիք բնական գազի 6 տոկոսանոց զեղչը, բայց և ընդգծել, որ թուրքական կողմը սակագնի ավելի մեծ զեղչ է ցանկանում: Այդ ուղղությամբ դեռ բանակացություններ են տարվելու մինչև դեկտեմբերի 8-ը:

Չավուշօղլուն անդրադարձել է նաև Հռոմի պապ Ֆրանցիսկոսի 1-ինի` օրերս Թուրքիա կատարած այցին: Պապը մասնավորապես ասել էր. Իմ սրտի ցանկությունն է, որ թուրք-հայկական սահմանը բացվի:  Այնքան լավ կլինի, որ այդ սահմանը բացվի: 

Ես գիտեմ, որ այդ տարածաշրջանում կան աշխարհաքաղաքական հարցեր, որոնք դժվարեցնում են սահմանների բացումը, սակայն եկեք աղոթենք հանուն այն բանի,  որ այս ժողովուրդների միջև հաշտեցում լինի՛՛:

Մեկնաբանելով պապի խոսքերը` Թուրքիայի արտգործնախարարն ասել է. ՛՛Դա Հռոմի պապի ցանկությունն է ընդամենը: Մենք էլ ենք ուզում, որ սահմանը բացվի: Բայց հայկական հարցում միայն Թուրքիան է քայլ կատարում: Մյուս կողմը ձայն չի հանում: Մեր մեկնած ձեռքն անպատասխան է մնում՛՛:

Չավուշօղլուն, խոսելով իր ցանկություններից, նշել է, որ կուզենար ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ գոլֆ խաղալ, երբ վերջինս ՛՛Մեծ քսանյակ՛՛-ի գագաթաժողովին մասնակցելու համար կմեկնի Թուրքիա:

Ermenihaber.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ