20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Թուրքական թերթում ԼՂՀ-ն անկախ պետություն է ներկայացվել. Ադրբեջանում զայրացած են

Թուրքական “Սաբահ” /Sabah/ թերթում հրապարակված “3 մայրաքաղաք, 11 պետական լեզու և 5 լեզվով ազգային օրհներգ” վերնագրով հոդվածում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որպես անկախ պետություն ներկայացնելու փաստը Ադրբեջանի տարբեր շրջանակներում մեծ զայրույթ ու բողոքի դրսևորումներ է առաջացրել, գրում է Ermenihaber.am-ը` թուրքական “Հաբերիմփորթ”-ին հղումով:

Հաղորդվում է, որ թեմային անդրադարձել են ադրբեջանական գրեթե բոլոր լրատվական միջոցները: Կայքն ադրբեջանական մամուլից առանձնացրել է մի քանի հրապարակումների վերնագրեր: «Մուսավաթ թերթ»-«Հայկական սադրանք թուրքական Սաբահ թերթում», իշխանամետ «Սես» թերթ-« Եվս մեկ անարգանք թուրքական մամուլից »:

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ենթակայության տակ գործող «Հալք» թերթում էլ քննադատություններով են հանդես եկել որոշ պատգամավորներ ու քաղաքագետներ:

«Ադրբեջանի ազգային հ/կ-ներ» ֆորումն էլ, որն իր կազմում է ներառում 648 ադրբեջանական հասարակական կազմակերպություն, հանդես է եկել հայտարարությամբ՝ «Սաբահ»-ից պահանջելով ներողություն խնդրել ադրբեջանական ժողովրդից:

Հաղորդվում է, որ ադրբեջանական կողմի բազմապիսի բողոքների արդյունքում  «Սաբահ»-ն «ուղղում» է կատարել հրապարակման մեջ:

Ermenihaber.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ