14 Մարտի, Saturday, 2026
KFC

ԹՈՒՐՔԻԱ

“Ապացուցեք, որ Հայոց ցեղասպանություն չի եղել”. քննական հանձնարարություն թուրք ուսանողներին

Թուրքիայի Իզմիր քաղաքի «Սեպտեմբերի 9» կոչվող համալսարանի պրոֆեսոր Թուրքան Բաշյիղիթի՝ ուսանողներին տված հանձնարարությունը, որում նա ուսանողներից պահանջել է փաստերով ապացուցել, որ Հայոց ցեղասպանություն չի եղել, «Twitter» սոցիալական կայքում բուռն բանավեճի առիթ է դարձել, գրում է Ermenihaber.am-ը` թուրքական «Ռադիկալ»-ին հղումով: Թուրք պրոֆեսորը միջանկյալ քննության փոխարեն ուսանողներին հանձնարարել է «Հայոց ցեղասպանության մասին պնդումները չեզոքացնող» աշխատանքներ գրել, իսկ […]

Freedom House-ը կոչ է անում ԵՄ-ին սառեցնել Թուրքիայի եվրաինտեգրման գործընթացը

«Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպության եվրասիական հարցերով փորձագետը կոչ է արել Եվրամիությանը սառեցնել Թուրքիայի անդամկցության բանակցային գործընթացը, գրում է Ermenihaber.am-ը:  Ըստ նրա` Թուրքիային եվրոպական ընտանիքից անժամկետ հեռու պահելու ժամանակն է եկել: ԵՄ-ին կոչով դիմող հոդվածը «Թուրքիայի եվրոպական վերջը» վերտառությամբ տեղադրված է «Fredoom House»-ի ինտերնետային կայքի բլոգ բաժնում: Հոդվածում հիշեցվում է 2013-ի Թուրքիայում ծագած կոռուպցիոն սկանդալի […]

Քուրդ պաշտոնյան ներողություն է խնդրել հայերից

Մարդինի ազգությամբ քուրդ համաքաղաքապետ Ահմեթ Թյուրքը Ստոկհոլմում անցկացվող սեմինարի ժամանակ ներողություն է խնդրել ասորիներից, եզդիներից և հայերից, գրում է Ermenihaber.am-ը: Ըստ թուրքական “Ռադիքալ” լրատվական կայքի՝ Ահմեթ Թյուրքը հայտնել է, որ ցավում է 1915 թվականի ցեղասպանությանը որոշ քրդական ցեղախմբերի հանցակցության համար:  Ըստ բանախոսի՝  քուրդ ժողովրդին օգտագործել են իսլամի անվան տակ: Թյուրքը ելույթի ժամանակ նշել է, որ  […]

Դինքի սպանությունը պատահականություն չէր. Դավութօղլու

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն, պատասխանելով «ՀաբերԹուրք» լրատվականի հարցերին, անդրադարձել է «Ակոս» թերթի հիմնադիր խմբագրապետ Հրանտ Դինքի սպանությանը, գրում է Ermenihaber.am-ը: Դավութօղլուն նախ պատմել է, որ Դինքի հետ ծանոթություն հաստատել է գիտական գործունեության շրջանակներում, միասին մասնակցել են մի շարք կոնֆերանսների: Անջնջելի տպավորություն է թողել հատկապես այն դեպքը, երբ մի անգամ Ստամբուլի փաստաբանների միությունում անցկացվող բաց նիստի […]

Հայկական կողմի անզիջողության պայմաններում սահմանը չի բացվի. Մահչուփյան

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի գլխավոր խորհրդական Էթյեն  Մահչուփյանը խոսել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարի մասին, գրում է Ermenihaber.am-ը: Թուրքական «Աբհաբեր» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ Մահչուփյանը «Սպուտնիկ» ռադիոյին տված հարցազրույցի ժամանակ նշել է, որ  ապրիլի 24-ը որքան մոտենում, այնքան  հայերի շրջանում աճում է ծայրահեղական տրամադրվածությունը: Ըստ Մահչուփյանի՝ հայերն այս հարցում առավել անզիջում են: «Չեմ հավատում, որ նման […]

Միակ հայկական գյուղը Թուրքիայում օրգանական մրգեր աճեցնողն է

Թուրքական “Զաման” թերթի հոդվածագիր Սևըմ Շենթուրքը “Թուրքիայի միակ հայկական գյուղը” վերնագրով հոդվածում անդրադարձել է Թուրքիայի տարածքում այժմ գոյություն ունեցող միակ հայկական գյուղի` Վաքըֆլըի պատմությանը, կենցաղին ու բնակչությանը, գրում է Ermenihaber.am-ը: Հոդվածը որոշ կրճատումներով ներկայացնում ենք ստորև. ՛՛Այնտեղ՝ հեռվում, մի գյուղ կա: Այդ գյուղը Թուրքիայի միակ հայկական գյուղն է: Հաթայի նահանգի Սամանդաղ գավառի կազմում է: Առանց […]

Թուրքական կառավարությունը պատրաստվում է տեղեկատվական պատերազմի

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և թուրքական կառավարության կերպարը, որը ստեղծել էին արտասահմանյան լրատվամիջոցները, փշրվեց վերջին 18 ամիսների ընթացքում, քանի որ Թուրքիան, ի պատասխան, զարգացնում է ագրեսիվ միջազգային տեղեկատվական պատերազմ, գրում է Interpress.am-ը` ForeignPolicy–ին հղումով: Քարոզարշավը բաղկացած է երկու հիմնարար տարրերից. իբր երկդիմի Արևմտյան լուսաբանման դատապարտում և կառավարության ուղերձը միջազգային մակարդակով հաղորդելուն ուղղված ջանքերի համաձայնեցում: Այսօր հարձակումը […]

ԱՄՆ հյուպատոսն ու թուրք երիտասարդը պատրաստվում են միասեռ ամուսնության

Ստամբուլում ԱՄՆ-ի գլխավոր հյուպատոս Չալզ Հանթերն այս ամիս պատրաստվում  է պաշտոնապես ամուսնանալ թուրք երիտասարդ  Ռամադան Չայսևերի հետ, գրում է Ermenihaber.am-ը` “CnnTürk”-ին հղումով: Ըստ լուրում տեղ գտած տեղեկության՝ զույգը ծանոթացել է 1 տարի առաջ, իսկ մի քանի ամիս անց Չայսևերը տեղափոխվել է հյուպատոսի տուն: Ամուսնությունը տեղի կունենա ԱՄՆ Վինսկոնսին նահանգում, որտեղ միասեռ ամուսնությունները պաշտոնապես թույլատրված են: […]

Թուրք ազգայնական պատգամավորը կինոթատրոնում դիտել է Ցեղասպանության մասին ֆիլմը

Գերմանաբնակ թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքընի՝ Հայոց ցեղասպանությանը մասին «Հատում»  ֆիլմը կինոթատրոնում հանդիպեցրել է քաղաքական հայացքներով թերևս միմյանցից ամենահեռու թուրք պատգամավորներին, գրում է Ermenihaber.am-ը: Թուրքիայում արդեն մի քանի օր ցուցադրվող ֆիլմը Անկարայի «Բույուլու Ֆեներ» կինոթատրոնի միևնույն սրահում դիտել են ազգային փոքրամասնությունների շահերը պաշտպանող «Ժողովուրդների Դեմոկրատիա» կուսակցությունից ընտրված պատգամավոր Սըրրը Սուրեյա Օնդերը և քեմալիստական «Ժողովրդահանրապետական» կուսակցությունից ընտրված […]

Հենց սկսեք օսմաներեն կարդալ, կպարզվի, որ ձեր իմացած թուրքական երաժշտության մեծերը հայեր են. թուրք վերլուծաբան

Թուրքիայի կառավարության որոշմամբ` արաբերեն գրով օսմաներենը պետք է, որպես պարտադիր ուսուցման առարկա, այսուհետև դասավանդվի հանրակրթական դպրոցներում, գրում է Ermenihaber.am-ը: Կրթության նախարարությունն այդ որոշումը հիմնավորել է այն պատճառաբանությամբ, որ թուրքերը չեն կարողանում կարդալ իրենց ապուպապերի գերեզմանաքարերը: Մինչդեռ փորձագիտական շրջանակներում կարծում են, որ այդ քայլը երկիրն իսլամացման տանելու Էրդողանի որդեգրած քաղաքականության պարզ շարունակությունն է: Թեմային անդրադարձած թուրքական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված