18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Միակ հայկական գյուղը Թուրքիայում օրգանական մրգեր աճեցնողն է

Թուրքական “Զաման” թերթի հոդվածագիր Սևըմ Շենթուրքը “Թուրքիայի միակ հայկական գյուղը” վերնագրով հոդվածում անդրադարձել է Թուրքիայի տարածքում այժմ գոյություն ունեցող միակ հայկական գյուղի` Վաքըֆլըի պատմությանը, կենցաղին ու բնակչությանը, գրում է Ermenihaber.am-ը: Հոդվածը որոշ կրճատումներով ներկայացնում ենք ստորև.

՛՛Այնտեղ՝ հեռվում, մի գյուղ կա: Այդ գյուղը Թուրքիայի միակ հայկական գյուղն է: Հաթայի նահանգի Սամանդաղ գավառի կազմում է: Առանց քիմիական նյութերի գյուղատնտեսություն ունի. օրգանիկ մթերք է արտադրում: Պատմության ակունքներից եկող և թերևս էությունը չփոխած միակ հայկական գյուղն է Թուրքիայում: Դարավոր ծառերի ներքո, Մուսա լեռան ստորոտի այդ փոքրիկ, մաքրամաքուր գյուղի անունն է Վաքըֆլը: Գյուղի պատմությունը շատ հին է:

Դուք ասեք 2-3 հազար տարի, որոշ աղբյուրներ էլ՝ 1800-1900: Գյուղի շինությունները արտացոլում են բնակիչների մշակույթն ու հավատքը: Այդպիսի շինություն է 19-րդ դարից մնացած և 1997-ին վերակառուցված գյուղի եկեղեցին: Գյուղի վերջում գտնվող գերեզմանոցն էլ գալիս է ապացուցելու, որ այստեղ դարեր ի վեր միայն հայեր են ապրել: Վաքըֆլը գյուղ կատարած մեր ճամփորդության ընթացքում մեզ ընկերակցող գյուղապետ Պերճ Քարթունը համառոտակի տեղեկություններ էր տալիս գյուղում ապրողների և ընդհանուր բնակչության մասին:

Գյուղը 1940-ականների սկբին բնակչության թվով ամենամեծն է եղել շրջանում: 60-ականներից սկսած գաղթի հետևանքով բնակչության թիվը նվազեց: 1964-ին արդեն 300 բնակիչ մնացած գյուղն այսօր 100-ից հոգուց էլ պակաս բնակիչ ունի:

Նախկինում Մարիամ Աստվածածնի տոնի օրերին տարբեր տեղեր տեղափոխված Վաքըֆլըի բնակիչները կրկին հավաքվում էին գյուղում: Այդ օրերին գյուղում գտնվողների թիվը հասնում էր 1000-ի: Այսօր էլ շատ վաքըֆլեցիներ իրենց արձակուրդներն ու ազատ օրերը գյուղում են անցկացնում: Հենց եկեղեցու դիմաց է գտնվում է Օհաննես Սիլահլըի տունը, ով աշխատում է Իսքենդերոնում, սակայն շաբաթվա հանգստյան օրերն անցկացնում է գյուղում:

Մինչև 1938 թվականը Մուսա լեռան ստորոտներին Վաքըֆլըին ընկերակցող ևս 6 հայկական գյուղեր կային: Սակայն 1-ին համաշխարհային պատերազմին հաջորդած իրադարձությունների հետևանքով և 1938-ին ֆրանսիայի կողմից շրջանը Թուրքիային հետ վերադարձնելու հետ մեկտեղ սկսվեց տեղի հայերի գաղթը, որոնց մեծ մասն ապաստանեց հարևան Սիրիայում: Այս գյուղից էլ գնացողներ եղան, սակայն մեծամասնությունը մնալու որոշում կայացրեց: Գյուղից հրաժարվել չցանկացող հայերը տասնամյակներով մնացին իրենց հողերում:

Այսօր Վաքըֆլըն օրգանական մրգեր աճեցնող միակ գյուղն է Թուրքիայում: Գյուղում գրեթե չկա մեկը, ով չունենա իր այգին: Ամենուր նարնջի ու մանդարինի ծառեր են: 650 դյոնում տարածքի վրա օրգանական գյուղատնտեսություն է կազմակերպվում: 2004-ին նույնիսկ 1 մլն եվրոյի չափ արտահանման օգուտ են բերել երկրին: Սակայն գործերն այլևս առաջվա պես չեն ընթանում, քանզի գնորդներ չեն գտնում: Գտնվածներն էլ չափազանց էժան են գնում: Այդ պատճառով վերջին տարիներին դադարել են վկայական գնել (օրգանական արտադրանքի համար):

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ