14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Freedom House-ը կոչ է անում ԵՄ-ին սառեցնել Թուրքիայի եվրաինտեգրման գործընթացը

«Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպության եվրասիական հարցերով փորձագետը կոչ է արել Եվրամիությանը սառեցնել Թուրքիայի անդամկցության բանակցային գործընթացը, գրում է Ermenihaber.am-ը:

 Ըստ նրա` Թուրքիային եվրոպական ընտանիքից անժամկետ հեռու պահելու ժամանակն է եկել: ԵՄ-ին կոչով դիմող հոդվածը «Թուրքիայի եվրոպական վերջը» վերտառությամբ տեղադրված է «Fredoom House»-ի ինտերնետային կայքի բլոգ բաժնում:

Հոդվածում հիշեցվում է 2013-ի Թուրքիայում ծագած կոռուպցիոն սկանդալի և իշխանական վերնախավի, նրանց որդիների միլիոնավոր դոլարներ գրպանելու խայռատակության մասին: Խստորեն դատապարտվում է գյուլենական համայնքի հետ կապեր ունեցող լրատվամիջոցների նկատմամբ իրականացվող հետապնդումները, լրագրողների մասսայական ձերբակալությունները:

«Թուրքիայի եվրոպական տեսլականը ներկայիս կառավարության օրոք երբեք չի կարողանալու առաջադիմել»,- ասված է հոդվածում:

Ermenihaber.am


KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ