18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Դինքի սպանությունը պատահականություն չէր. Դավութօղլու

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն, պատասխանելով «ՀաբերԹուրք» լրատվականի հարցերին, անդրադարձել է «Ակոս» թերթի հիմնադիր խմբագրապետ Հրանտ Դինքի սպանությանը, գրում է Ermenihaber.am-ը:

Դավութօղլուն նախ պատմել է, որ Դինքի հետ ծանոթություն հաստատել է գիտական գործունեության շրջանակներում, միասին մասնակցել են մի շարք կոնֆերանսների: Անջնջելի տպավորություն է թողել հատկապես այն դեպքը, երբ մի անգամ Ստամբուլի փաստաբանների միությունում անցկացվող բաց նիստի ժամանակ Դինքը ելույթ ունենալիս ասել է. «Եթե նույնիսկ մենք գյավուր ենք, ապա ձեր գյավուրներն ենք, այս հողերի գյավուրներն ենք»:

Դավութօղլուն համոզմունք է հայտնել, որ Դինքի սպանությունը պատահականություն չէր: «Երբեք չեմ կարող մոռանալ սպանության օրը: Լուրն առա ու տխրեցի: Անմիջապես զանգահարեցի այդ ժամանակվա արտգործնախարար Աբդուլլահ Գյուլին: Ես Ստամբուլում էի, նա` Անկարայում: Առաջարկեցի, որ սփյուռքին կոչ անենք գալ Ստամբուլ և մասնակցել հուղարկավորությանը, զանգահերլ և պատտոնապես հրավիրել նաև մեր դեսպաններին: Կանչեցինք, բոլորը եկան: Մի իսկական հեղափոխություն էր: Ժողովուրդը տեր կանգնեց Հրանտ Դինքին: Մեր բոլոր տաբուները մեկ առ մեկ կոտրել է հարկավոր»:

Հարցին, թե արդյոք Դավութօղլուն կհանդիպի Դինքի ընտանիքին, վարչապետը պատասխանել է, որ հնարավոր է: Նա նաև հիշեցրել է ազգությամբ հայ Էթյեն Մահչուփյանին իր գլխավոր խորհրդականի պաշտոնում նշանակելու մասին` վստահեցնելով, որ դա արել է ոչ թե նրա ազգային պատկանելության, այլ ինտելեկտուալ կարողությունների և նրա հանդեպ վստահություն ունենալու համար:

Ermenihaber.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ