19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Թուրք ազգայնական պատգամավորը կինոթատրոնում դիտել է Ցեղասպանության մասին ֆիլմը

Գերմանաբնակ թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքընի՝ Հայոց ցեղասպանությանը մասին «Հատում»  ֆիլմը կինոթատրոնում հանդիպեցրել է քաղաքական հայացքներով թերևս միմյանցից ամենահեռու թուրք պատգամավորներին, գրում է Ermenihaber.am-ը:

Թուրքիայում արդեն մի քանի օր ցուցադրվող ֆիլմը Անկարայի «Բույուլու Ֆեներ» կինոթատրոնի միևնույն սրահում դիտել են ազգային փոքրամասնությունների շահերը պաշտպանող «Ժողովուրդների Դեմոկրատիա» կուսակցությունից ընտրված պատգամավոր Սըրրը Սուրեյա Օնդերը և քեմալիստական «Ժողովրդահանրապետական» կուսակցությունից ընտրված պատգամավոր ազգայնական հայացքներով հայտնի Դիլեք Յըլմազը:

Այս մասին հայտնում է թուրքական «Գերչեք գյունդեմ» լրատվական կայքը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ պատգամավորները, միմյանց հանդիպելով, չեն կարողացել զսպել իրենց զարմանքը, սակայն սահմանափակվել են միայն իրար ողջունելով:

Հիշեցնենք, որ «Հատում»-ը պատմում է տեղահանված մի հայի` մարդինցի դարբին Նազարեթ Մանուկյանի դեգերումների մասին: Հայոց ցեղասպանության տարիներին  նա կորցնում է իր  երկվորյակ դստրերին: Տարիներ անց, իմանալով, որնրանք կարող է ողջ լինեն,  ճանապարհվում  է  նրանց փնտրելու:

Ֆիլմի սցենարը հեղինակել են ռեժիսոր Ֆաթիհ Աքընը ու իրանահայ Մարտիկ Մարտինը:  Գլխավոր հերոսի  դերակատարը  ալժիրցի  դերասան Թահար Ռահիմն է:  Ֆիլմում նկարահանվել  են նաև Սիմոն Աբգարյանը, Արսինե Խանջյանը և այլք:

138 րոպե տևողությամբ ֆիլմի նկարահանումներն անցկացվել են Հորդանանում, Կանադայում,  Գերմանիայում, Կուբայում և Մալթայում: Իտալական, ֆրանսիական,  գերմանական և ռուսական համատեղ արտադրության այս ֆիլմի պրոդյուսերական կազմը համալրում են Ռուբեն Դիշդիշյանը, Կարլ Բաումգարտները, Ռեյնհարդ Բրունինգը, Ֆաբիեն Վոնիերը:

Ermenihaber:am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ