18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

“Ապացուցեք, որ Հայոց ցեղասպանություն չի եղել”. քննական հանձնարարություն թուրք ուսանողներին

Թուրքիայի Իզմիր քաղաքի «Սեպտեմբերի 9» կոչվող համալսարանի պրոֆեսոր Թուրքան Բաշյիղիթի՝ ուսանողներին տված հանձնարարությունը, որում նա ուսանողներից պահանջել է փաստերով ապացուցել, որ Հայոց ցեղասպանություն չի եղել, «Twitter» սոցիալական կայքում բուռն բանավեճի առիթ է դարձել, գրում է Ermenihaber.am-ը` թուրքական «Ռադիկալ»-ին հղումով:

Թուրք պրոֆեսորը միջանկյալ քննության փոխարեն ուսանողներին հանձնարարել է «Հայոց ցեղասպանության մասին պնդումները չեզոքացնող» աշխատանքներ գրել, իսկ իր սենյակի դռան վրա փակցրել է հետևյալ գրությունը. «Աշխատանքները, որոնցում, ի հեճուկս Հայկական հարցի ու Հայոց ցեղասպանության մասին պնդումների, դուք պետք է ապացուցեք, որ Թուրքիան ցեղասպանություն չի իրագործել, ներկայացրեք 18.12.14թ.–ին նշանակված միջանկյալ քննությանը»:

Ուսանողները նկարել են վերոնշյալ գրությունը և տեղադրել սոցիալական ցանցերում, ինչն էլ բուռն հակազդեցության է հանդիպել հարցի վերաբերյալ այլ կարծիք ունեցողների և հատկապես Թուրքիայում ապրող հայերի կողմից:

Ողջ գիշեր շարունակված «թվիթերյան» բանավեճին բավական ուշ միացել է հանձնարարությունը տված պրոֆեսորը և պատասխանել իր քայլը դատապարտողներին՝ ասելով, որ ինքը գիտական հարց է տվել: Ի պատասխան բանավեճի ժամանակ հնչած այն հարցին, թե ինչ է լինելու, եթե որևէ ուսանող ներկայացնի այնպիսի աշխատանք, որում կնշվի, որ ցեղասպանությունը եղել է, թուրք պրոֆեսորը հայտարարել է, որ քննության արդյունքները կհանրայնացնի:

«Ռադիկալ»-ի հոդվածագիրը հիշեցրել է նաև, որ Բաշյիղիթը հայտնի է Հայոց հարցի վերաբերյալ «աշխատանքներով» ու «թվիթերյան» հակահայկական գրառումներով և մեջբերել վերջինիս ամենաթարմ հայտարարություններից մեկը՝ «Լավաշն էլ վերցրեցին, հիմա սրանք  մեզանից հող էլ կուզեն»: Նշենք, որ այս գրառումը ևս բուռն հակազդեցության էր հանդիպել:

Ermenihaber.am


KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ