14 Մարտի, Saturday, 2026
KFC

ԹՈՒՐՔԻԱ

Ստամբուլում հայկական հիմնադրամին վերադարձված տարածքը կվերածեն զբոսայգու

Ստամբուլի Զեյթինբուրուն թաղամասում գտնվող  տարածքը, համաձայն փոքրամասնությունների ունեցվածքի վերադարձի մասին օրենքի, հանձնվել էր Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի հիմնադրամին:Սակայն տարածքը քաղաքպետարանի ավագանուորոշմամբ կվերածվի զբոսայգու, գրում է Ermenihaber.am-ը: Որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ Զեյթինբուրունի թաղապետարանը դիմել էր քաղաքպետարանի ավագանուն  տարածքը, որը նախատեսվում էր դարձնել առևտրային,  զբոսայգու վերածելու համար: Դիմումն ընդունվել է միաձայն և այժմ հայկական հիվանդանոցին պատկանող տարածքը կստանա հանրային նշանակություն: Հայկական հիվանդանոցի հիմնադրամը, արձագանքելով քաղաքպետարանի ավագանու որոշմանը, նշել է, որ տարածքը զբոսայգի դարձնելու վերաբերյալ առաջարկը, որը պատրաստվել է գերադասելով հանրային […]

Ազգությամբ հայ լրագրողը նշանակվել է Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդական

Պոլսահայ գրող, լրագրող, հրապարակախոս Էթյեն Մահչուփյանը նշանակվել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի գլխավոր խորհրդական: Մահչուփյանը սյունակ էր վարում թուրքական ընդդիմադիր «Զաման» թերթում, այնուհետև տեղափոխվեց իշխանություններին մոտ կանգնած «Աքշամ» պարբերական: Մահչուփյանը անդամակցում է քրդական հարցի կարգավորման առաջարկների մշակման համար 2013-ին ստեղծված «Իմաստունների խորհրդին», որում ներառված են ոչ կառավարական կազմակերպությունների., գիտական ու լրագրողական շրջանակների ավելի քան 6 […]

Թուրք մեկնաբանի կարծիքով Մխիթարյանն աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից է

Երեկ Ստամբուլում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի թիմը՝ Բորուսիան, չեմպիոնների լիգայի շրջանակներում մրցել է Գալաթասարայի հետ, գրում է Ermenihaber.am-ը: Ինչպես տեղեկացնում է թուրքական «Սյոզջյու»լրատվական կայքը, խաղից առաջ թուրք մարզականմեկնաբաններից Ահմեթ Չաքարը ուղիղ եթերումկանխատեսել էր խաղի ելքը՝ դրանում մեծ ներդրում վերապահելով հայ ֆուտբոլիստին: «Սեփ-սև ինչ-որ մեկին եմ տեսնում, Օբամեյանգն է:Մեկ էլ մի հայ եմ տեսնում, որովհետև հայերին շատ եմ սիրում: Մխիթարյանն է, ըստ իս,աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը: 3-6 գոլ եմ տեսնում… Շատ վատ գիշեր էլինելու»,- ասել էր Չաքարը: Մարզական մեկնաբանի կանխատեսումներն իրականացել են՝ Բորուսիան հաղթել է 4:0հաշվով, իսկ Մխիթարյանը դորտմունդցիների կազմում լավագույններից մեկն է եղել:  Ermenihaber.am

Նոր զարգացումներ Դինքի սպանության գործով դատավարությունում

Հրանտ Դինքի գործով ծառայողական անփութության մեջ մեղադրվող 9 պետական ծառայողի նկատմամբ ավելի վաղ կայացված դատական հետապնդումը դադարեցնելու որոշումը չեղյալ է համարվել, գրում է Ermenihaber.am-ը: Թուրքիայի արդարադատության նախարարությունը 9 պետական ծառայողի, որոնց շարքում է նաև Դինքի սպանության ժամանակ Ստամբուլի անվտանգության պետ Ջելալեթթին Ջերրահը, դատական գործընթացի մեջ ներգրավելու թույլտվություն է տվել: Ավելի վաղ Դինքի ընտանիքի բողոքի համաձայն […]

Հայ գեղանկարիչը ցուցահանդեսում կներկայացնի Թուրքիայի 1-ին դեմքերի դիմանկարները

Թուրքիայի քաղաքացի ազգությամբ հայ գեղանկարիչ և քանդակագործ Էրոլ Սարաֆյանը 1997-ից ի վեր կտավին է հանձնում այդ երկրի բազմաթիվ պետական բարձրաստիճան այրերին` սկսյալ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքից, ով եղել է Թուրքիայի Հանրապետության հիմնադիրն ու առաջին նախագահը: Հոկտեմբերի 25-ին Էրոլ Սարաֆյանը պատրաստվում է կազմակերպել իր 9-րդ ցուցահանդեսը, որը կայանալու է Գումգափուի Սուրբ Մարիամ աստվածածին եկեղեցում: Ինչպես հայտնում է, […]

Թուրք ռեժիսորը ծրագրում է Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ ցուցադրել Թուրքիայում /վիդեո/

Հայոց ցեղասպանության մասին «Սպի» ֆիլմը նկարահանած ծագումով թուրք գերմանացի անվանի ռեժիսոր Ֆաթիհ Աքընը ծրագրում է այդ ֆիլմի ցուցադրությունը նոյեմբերին կազմակերպել Թուրքիայի կինոթատրոններում: Գերմանիայի թուրքական համայնքի խիստ դժգոհությանն ու քննադատությանն արժանացած խիզախ ռեժիսորը չի ընկրկում և փորձում է ֆիլմի ասելիքը փոխանցել նաև Թուրքիայի հասարակությանը, գրում է Ermenihaber.am-ը: Թուրքական մի շարք լրատվամիջոցներ (Միլլիյեթ, Աժանս 34. Յուրթգյունդեմ), բացասաբար նեկայացնելով […]

Չավուշօղլուն խոսել է Հայոց ցեղասպանությունից

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն  ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում հանդիպել է ԱՄՆ-ի թուրքական հասարակական կազմակերպությունների ղեկավարների հետ: Հանդիպման ժամանակ «Թուրք-ամերիկյան ժողովրդավարներ» միության նախագահ Սավաշ Շահինը Չավուշօղլուին էներկյացրել ԱՄՆ թուրքական համայնքի ակտիվացմաննուղղված քայլերը, ղեկավարած կազմակերպությանգործունեության մասին տեղեկություններ, գրում է Emenihaber.am-ը: Թուրքական «Գիրեսուն գազեթե» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ հանդիպման ժամանակ արծարծվել է նաև Հայոց ցեղասպանության թեման: Արտգործնախարար Չավուշօղլուն ընդգծել է, որ ինչպես Հայաստանի, այնպես էլ Սփյուռքի մասնավորապես ծայրահեղ […]

Սպիտակ Տունը, ցուցադրության հանելով հայկական գորգը, ուղերձ է հղում Թուրքիային. թուրքական մամուլ

Սպիտակ տունը հայտարարել է, որ պատրաստվում է նոյեմբերի 18-23-ը հայ որբերի գործած գորգը ցուցադրել նախագահական նստավայրի այցելուների սրահում: Լուրը մեծ արձագանք է ստացել թուրքական մամուլում, գրում է Ermenihaber.am-ը: Սպիտակ տան այդօրինակ քայլը մեկնաբանվել է որպես Թուրքիային հասցեագրված ուղերձ:  Մասնավորապես թուրքական «elazigdanhaber» լրատվական կայքը նշում է, որ հայկական գորգի ցուցադրումը  կարելի է դիտարկել  Անկարայի և Վաշինգտոնի միջև Ինջիրլիք […]

“Թուրքիան ի վիճակի է պայքարել ԻՊ-ի դեմ”

Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարի տեղակալ գեներալ-մայոր Ուոլթեր Պայատը հայտարարել է, որ Թուրքիան ի վիճակի է Սիրիայից “Իսլամական պետություն” ահաբեկչական խմբավորման գրոհայինների ներխուժման հնարավոր փորձը կանխել առանց ՆԱՏՕ-ի օգնության, տեղեկացնում է ТАСС-ը:  Նա ասել է, որ Թուրքիայի բանակը և անվտանգության ուժերը գտնվում են «այնպիսի վիճակում, որ եթե «Իսլամական պետության» սովորական ուժերը ներխուժեն Սիրիայից, նրանք պարտության […]

Կարանտին է հայտարարվել. էբոլայի վտանգ կա

Ստամբուլի Սաբիհա Գյոքչենի անվան օդանավակայանում երեկ երեկոյան վայրէջք կատարած ինքնաթիռի ուղևորներից մեկին Էբոլա վիրուսի կասկածանքով տեղափոխել են Ստամբուլի Մարմարայի համալսարանի հիվանդանոց, գրում է թուրքական haberler-ը: Հիվանդանոցի շտապօգնության կենտրոնում կարանտին է հայտարարվել: Պարզվել է, որ Թուրքիայի օդային տարածքով անցնող ինքնաթիռում գտնված Կոտ դ’Իվուարցի մի կնոջ ջերմությունը բարձրացել է և սրտխառնոց է սկսվել, ինչի պատճառով էլ ինքնաթիռը վայրէջք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի