17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հայ գեղանկարիչը ցուցահանդեսում կներկայացնի Թուրքիայի 1-ին դեմքերի դիմանկարները

Թուրքիայի քաղաքացի ազգությամբ հայ գեղանկարիչ և քանդակագործ Էրոլ Սարաֆյանը 1997-ից ի վեր կտավին է հանձնում այդ երկրի բազմաթիվ պետական բարձրաստիճան այրերին` սկսյալ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքից, ով եղել է Թուրքիայի Հանրապետության հիմնադիրն ու առաջին նախագահը:

Հոկտեմբերի 25-ին Էրոլ Սարաֆյանը պատրաստվում է կազմակերպել իր 9-րդ ցուցահանդեսը, որը կայանալու է Գումգափուի Սուրբ Մարիամ աստվածածին եկեղեցում: Ինչպես հայտնում է, թուրքական ՛՛Հաբերիփ՛՛ կայքը, ցուցադրվելիք 40 կտավների շարքում լինելու են Աթաթուրքի, Ռեջեփ Թայիփ Էրդողանի (նախագահ), Ահմեթ Դավութօղլուի (վարչապետ), Աբդուլլահ Գյուլի (նախկին նախագահ) և պաշտոնատար այլ անձնանց դիմանկարները: Ցուցահանդեսի բացմանը հրավիրված է մասնակցելու նաև Պոլսի հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:

Էրոլ Սաֆարյանը ծնվել է ճարտարապետների ընտանքիում 1937-ին Ստամբուլում: Բարձրագույն մասնագիտական կրթությունը ստացել է Ստամբուլի գեղարվեստի ակադեմիայում: Հռոմի Պապ Հովհաննես Պողոս 2-րդի համար արած դիմանկարի համար Վատիկանի կողմից պարգևատրվել է մեդալով: Սարաֆյանն էլ իր այդ կտավը նվիրել է Վատիկանի թանգարանին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ