17 Մայիսի, Saturday, 2025
KFC

Թուրք մեկնաբանի կարծիքով Մխիթարյանն աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից է

Երեկ Ստամբուլում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի թիմը՝ Բորուսիան, չեմպիոնների լիգայի շրջանակներում մրցել է Գալաթասարայի հետ, գրում է Ermenihaber.am-ը:

Ինչպես տեղեկացնում է թուրքական «Սյոզջյու»լրատվական կայքը, խաղից առաջ թուրք մարզականմեկնաբաններից Ահմեթ Չաքարը ուղիղ եթերումկանխատեսել էր խաղի ելքը՝ դրանում մեծ ներդրում վերապահելով հայ ֆուտբոլիստին: «Սեփ-սև ինչ-որ մեկին եմ տեսնում, Օբամեյանգն է:Մեկ էլ մի հայ եմ տեսնում, որովհետև հայերին շատ եմ սիրում: Մխիթարյանն է, ըստ իս,աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը: 3-6 գոլ եմ տեսնում… Շատ վատ գիշեր էլինելու»,- ասել էր Չաքարը:

Մարզական մեկնաբանի կանխատեսումներն իրականացել են՝ Բորուսիան հաղթել է 4:0հաշվով, իսկ Մխիթարյանը դորտմունդցիների կազմում լավագույններից մեկն է եղել: 

Ermenihaber.am

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ