14 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Ստամբուլում հայկական հիմնադրամին վերադարձված տարածքը կվերածեն զբոսայգու

Ստամբուլի Զեյթինբուրուն թաղամասում գտնվող  տարածքը, համաձայն փոքրամասնությունների ունեցվածքի վերադարձի մասին օրենքի, հանձնվել էր Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի հիմնադրամին:Սակայն տարածքը քաղաքպետարանի ավագանուորոշմամբ կվերածվի զբոսայգու, գրում է Ermenihaber.am-ը:

Որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ Զեյթինբուրունի թաղապետարանը դիմել էր քաղաքպետարանի ավագանուն  տարածքը, որը նախատեսվում էր դարձնել առևտրային,  զբոսայգու վերածելու համար: Դիմումն ընդունվել է միաձայն և այժմ հայկական հիվանդանոցին պատկանող տարածքը կստանա հանրային նշանակություն:

Հայկական հիվանդանոցի հիմնադրամը, արձագանքելով քաղաքպետարանի ավագանու որոշմանը, նշել է, որ տարածքը զբոսայգի դարձնելու վերաբերյալ առաջարկը, որը պատրաստվել է գերադասելով հանրային շահը,  դեմ է ինչպես  վարչական իրավունքի, այնպես էլ իրավական պետության հուսալիության եւ շարունակականության սկզբունքներին:

«Սի Էն Էն թուրք» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ հիմնադրամի ներկայացուցիչները որոշումը կբողոքարկեն նախագիծը առկախելու համար:

Ermenihaber.am

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ