18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Թուրք ռեժիսորը ծրագրում է Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ ցուցադրել Թուրքիայում /վիդեո/

Հայոց ցեղասպանության մասին «Սպի» ֆիլմը նկարահանած ծագումով թուրք գերմանացի անվանի ռեժիսոր Ֆաթիհ Աքընը ծրագրում է այդ ֆիլմի ցուցադրությունը նոյեմբերին կազմակերպել Թուրքիայի կինոթատրոններում: Գերմանիայի թուրքական համայնքի խիստ դժգոհությանն ու քննադատությանն արժանացած խիզախ ռեժիսորը չի ընկրկում և փորձում է ֆիլմի ասելիքը փոխանցել նաև Թուրքիայի հասարակությանը, գրում է Ermenihaber.am-ը:

Թուրքական մի շարք լրատվամիջոցներ (Միլլիյեթ, Աժանս 34. Յուրթգյունդեմ), բացասաբար նեկայացնելով ռեժիսորին, նշում են, թե վերջինս իբր իր ֆիլմով ծանր մեղադրանքներ է բարդում Թուրքիայի վրա: Մասնավորապես հրապարակել են Ֆաթիհ Աքընի բռցնքամարտի երբեմնի մարզիչ Բյուլենթ Բաշերի ժխտողական դիտարկումները և դատապարտիչ խոսքերը` հասցեագրված իր երբեմնի սանին: Բաշերը սխալ է համարել նման ֆիլիմի ցուցադրությունը կինոթատրոններում և նշել, որ դեռ պետք է ապացուցվի, թե թուրքերը ցեղասպանություն են իրականացրել:

Թուրք լրագրող Վեդաթ Ալյազն էլ իր հերթին քննադատելով Ֆաթիհ Աքընի` Հայոց ցեղասպանությունն էկրանավորելու նախաձեռնությունը, նշում է, որ հայերն են ահ ու սարսափի մատնել թուրքերին: Պատմել է, թե իբր իր 70-ամյա տատը հենց լսում էր «հայերը եկան» արտահայտությունը, վախից փախչում և մի տեղ թաքնվում էր:

Հիշեցնենք, որ Ֆաթիհ Աքընի ֆիլմի պրեմիերան կայացել է Վենետիկի 71-րդ միջազագային կինոփառատոնում: Իտալական, ֆրանսիական, գերմանական ևռուսական համատեղ արտադրության ֆիմլի նկարահանումներն անցկացվել են Կանադայում, Հորդանանում, Գերմանիայում, Կուբայում և Մալթայում: Ֆիլմիպրոդյուսերների թվում են Ռուբեն Դիշդիշյանը, Արամ Մովսիսյանը, ԿարլԲաումգարտները, Ռեյնհարդ Բրունինգը, Ֆաբիեն Վոնիերը:  Ֆիլմում նկարագրվում է,թե ինչպես է գլխավոր հերոս Նազարեթ Մանուկյանը, ով բնակվում է հայկականգյուղերից մեկում, հրաշքով փրկվում ջարդերի ժամանակ: Ցեղասպանությունից մեկտարի անց նա իմանում է, որ իր երկու դուստրերը նույնպես ողջ են մնացել ու մեկնում էաշխարհով մեկ նրանց փնտրելու:

Ermenihaber.am

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ