11 Հունվարի, Saturday, 2025
KFC

Ես Էրդողանից երբեք ներողություն չեմ խնդրել. ԱՄՆ փոխնախագահ

ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը հերքել է այն լուրերը, թե ինքը ներողություն է խնդրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից, գրում է Ermenihaber.am-ը:  Բայդենը CNN լրատվականին տված հարցազրույցում ասել է. “Ես երբեք նրանից ներողություն չեմ խնդրել: Նրան լավ եմ ճանաչում: Զանգահարել եմ նրան և ասել, որ տարածված լուրերը ճիշտ չեն ներկայացնում իմ խոսքերը”:

Հիշեցնենք, որ Հարվարդի համալսարանում ելույթի ժամանակ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենն ասել էր, որ ահաբեկիչները, այդ թվում նաև “Իսլամական պետություն” խմբավորման զինյալները, աջակցություն են ստացել Թուրքիայից:

Այդ հայտարարությունից ժամեր անց Էրդողանն իր վրդովմունքն էր արտահայտել՝ Բայդենից պահանջելով ներողություն խնդրել, որից հետո  Սպիտակ տունը հայտարարությամբ էր հանդես եկել:

Հայտարարության մեջ նշվում էր, որ փոխնախագահը Հարվարդի համալսարանում արած հայտարությունների պարզաբանման համար զրուցել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ և  ներողություն խնդրել Թուրքիայից: “ԱՄՆ-ը բարձր է գնահատում այն պարտավորությունները, որոնք “Իսլամական պետության” դեմ պայքարում ստանձնել է ողջ աշխարհը, այդ թվում` նաև Թուրքիան”,- ասված է հայտարարության մեջ:

Ավելի ուշ Սիպտակ տան մամուլի խոսնակ Ջոշ Էրնեստը ամենօրյա ճեպազրույցներից մեկի ժամանակ հայտարարել էր, որ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ժամանակ  փոխնախագահի ներողությունը կապված է եղել  իր խոսքերի սխալ ներկայացման հետ:

Ermenihaber.am

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ