Ստամբուլի մերձակայքում ուղեւորատար նավ է խորտակվել. կան զոհեր /վիդեո/
Այսօր առավոտյան Բոսֆորի նեղուցի հյուսիսային հատվածում ուղևորատար նավ է խորտակվել: Թուրքական լրատվամիջոցներն ահազանգում են, որ բազմաթիվ մարդիկ ջրախեղդ են եղել: Ստամբուլի նահանգապետարանը պաշտոնապես հաստատել է նավաբեկության փաստը: Նախնական տեղեկությունների համաձայն` նավը տեղափոխելիս է եղել էմիգրանտների, տեղեկացնում է Ermenihaber.am-ը:
Ծովափնյա փրկարար ծառայության տրամադրած վերջին տվյալներով` խորտակված նավում գտնվել է շուրջ 4 տասնյակ մարդ, այդ թվում և 2 երեխա: Փրկարարներին առայժմ հաջողվել է փրկել 7 մարդու: Դեպքի վայրում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են: Ինչպես տեղեկացնում է թուրքական «Հյուրրիյեթ» լրատվականը, ջրից փրկարարներն արդեն դուրս են բերել 24 դի: Ստամբուլի հանրապետական դատախազությունում նավավթարի կապակցությամբ հետաքննություն է սկսել:
Ermenihaber.am