14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Թուրք պրոֆեսորը կոչ է արել ուժեղացնել ցեղասպանության ժխտողականությունը

Ստամբուլի համալսարանի եվրասիական ինստիտուտում կազմակերպվել է Հայոց ցեղասպանությունը ժխտող կոնֆերանս: Մասնակիցների թվում են եղել պաշտոնաթող դիվանագետ Ալև Քւլըչը, ադրբեջանցի պատգամավոր Գանիրա Փաշաևան, պրոֆեսոր Քեմալ Չիչեքը և մի շարք այլ գիտանականներ ու դիվանագետներ, տեղեկացնում է Ermenihaber.am-ը՝ հղում անելով թուրքական ՛՛Ուլուսալ քանալ՛՛-ին:

Կոնֆերանսի մասնակիցները հայտարարել են, թե իբր Հայոց ցեղասպանությունը սուտ քարոզչություն է, և այդ համատեքստում կարևորել են թուրք քաղաքական գործիչ Դողու Փերինչեքի շահած դատը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ): Փերինչեքը շվեյցարական դատարանի կողմից դատապարտվել էր Հայոց ցեղասպանությունը հրապարակավ ժխտելու համար, իսկ ՄԻԵԴ-ը Փերինչեքին արդարացրել էր խոսքի ազատության հիմնարար իրավունքով:

Փաշաևան շեշտել է, թե իմպերիալիստական երկրներն իրենց շահերին են ծառայեցնում Հայոց ցեղասպանության մասին քարոզշությունը, իսկ Պրոֆեսոր Չիչեքը անհրաժեշտ է համարել ավելի ուժեղացնել պայքարը ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ:

Ermenihaber.am

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ