18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Արյունալի բախումներ Թուրքիայում. զոհերի թիվը հասել է 35-ի /ֆոտո/

Թուրքիայի խոշոր քաղաքներում` Ստամբուլում, Անկարայում, Ադանայում, Արդվինում, Հաքքարիում, Դիարբեքիրում, Թունջելիում, Անթալիայում, Մուշում, Վանում եւ այլն,  արյունալի բախումներ են ընթանում: Հիմնականում քրդաբնակ Քոբանի քաղաքի վրա “Իսլամական պետություն” ահաբեկչական խմբավորման հարձակումների դեմ Թուրքիայում բողոքի ցույցերի դուրս եկած հազարավոր քրդեր ընդհարումներ են ունեցել ոստիկանական ուժերի հետ, գրում է Ermenihaber.am-ը: 

Ոստիկանները արցունքաբեր գազ են կիրառել, շրջան մեքենաներ և ռետինե փամփուշտներ, թեև, ըստ մամուլի հրապարակումների, բախումների ժամանակ գործադրվել է նաև զենք-զինամթերք: Ընդ որում` բախումներ են տեղի ունեցել ոչ միայն ցուցարարների ու ոստիկանների միջև, այլ նաև Քոբանիի համար բողոքի դուրս եկած քրդերի ու Թուրքիայի ազգայնական խմբերի միջև: Էրզրումում մի խումբ ազգայնականներ` զինված խոհանոցային դանակներով, հարձակվել են ցուցարարների վրա և մարմնական վնասվածքներ հասցրել նրանցից շատերին:

Ինչպես բնորոշում է ընդդիմադիր “Ջումհուրիյեթ” պարբերականը, Թուրքիան վերածվել է ռազմադաշտի: Հաղորդվում է, որ տարբեր քաղաքներում զոհերի թիվը արդեն հասել է 35-ի,  կան բազմաթիվ վիրավորներ, որոնց ստույգ թիվն առայժմ չի հրապարակվում:

“Ջումհուրիյեթ”-ը տեղեկացնում է, որ վիրավորվել է իր ֆոտոլրագրող Նեջաթի Սավաշը:  Վանում բողոքի քայլերիթ դուրս եկած ցուցարարները մոլոտովյան կոկտեյլներով հրկիզել են Աթաթուրքի արձանը: 

Փողոցային անկարգություններն ու արյունահեղությունը դադարեցնել կարողանալու համար թուրքական իշխանությունները վեց նահանգներում /Վան, Մուշ, Դիարբեքիր, Մարդին, Բաթման և Շիիրթ/ փողոց դուրս գալն արգելող հրահանգ են արձակել:

Ermenihaber.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ