14 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

“Իսլամական պետության” ահաբեկիչները հատել են Թուրքիայի սահմանը

Սիրիայի հյուսիսային Քոբանի քաղաքն ավելի քան 3 շաբաթ պաշարած “Իսլամական պետություն” ահաբեկչական խմբավորման գրոհայինները ներթափանցել են նաև հարևան Թուրքիա, գրում է Ermenihaber.am-ը` հղում անելով թուրքական “Ջումհուրիյեթ”-ին:

Նշվում է, որ ԻՊ-ի երկու ահաբեկիչ երկաթգծերի տարածքով հատել են Թուրքիայի սահմանը և փորձել իրենց հետ վերցնել ականապատ տարածքից Քոբանի անցնել ցանկացող մի քաղաքացիական անձի: Ահաբեկիչները ձախողվել են, քանի որ քաղաքացիական հագուստով անձը չի անցել նրանց կողմը: Այդ ընթացքում քրդական ինքնապաշտպանակն ուժերը օդային հարված են հասցրել ԻՊ-ականներին, ինչի հետևանքով վերջիններս քաշվել են ելման դիրքեր:

Լրատվամիջոցը հայտնում է, որ Քոբանիում շարունակվում են կատաղի մարտերը:

Ermenihaber.am

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ