Սիրիական ճգնաժամը Էրդողանին ճգնաժամի մեջ է գցել. The Guardian

Անգլիական The Guardian-ը Թուրքիայի մասին հոդված է հրապարակել, որտեղ նշվում է, որ սիրիական ճգնաժամը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մի նոր ճգնաժամի մեջ է գցել և ստիպել, որ երկիրը առերեսվի տնտեսական հետընթացի և հասարակության շրջանում պառակտությունների առաջացման հետ, հայտնում է Ermenihaber.am-ը:
Հոդվածում նշվում է, որ նորընտիր վարչապետ Ահմեթ Դավութօղլուն շատ «տխուր անցկացրեց իր մեղրամիսը», հատկապես նախորդ շաբաթ Քոբանիի համար հակակառավարական ցույցերի ընթացում 35 հոգու զոհվելու պատճառով:
Հոդվածում անդարադարձ է եղել նաև Թուրքիայում մամուլի վրա իրականացվող վերահսկողությանն ու ճնշմանը: Մասնավորապես նշվում է , որ լրատվամիջոցները շարունակաբար ճնշման տակ են, և ոչ ոք չի համարձակվում բողոքել, քանի որ վախենում է կորցնել աշխատանքը:
Ermenihaber.am