14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

“Թալեաթ փաշա” կոմիտեն կազմել է 2015-ի իր հակահայկական ծրագիրը

Թուրքիայի “Թալեաթ փաշա” կոմիտեն անհանգիստ դեգերումների մեջ է 2015-ին ընդառաջ:  Կոմիտեի անցկացրած խորհրդակցական ժողովը կազմել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին հայության ձեռնարկելիք գործողություններին հակազդող 2015 թվականի ծրագիր, գրում է Ermenihaber.am-ը:

Օրակարգում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) քննվող Փերինչեքի գործով հայցն է և Հունաստանի խորհրդարանի ընդունած ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձևի դեմ պայքարը: Ժողովի բացումն արել է ադրբեջանցի դաշնակահար Ահմեթի Ջաֆերն իր կենդանի կատարմամբ:

Մասնակիցների թվում է եղել նույն ինքը` տխրահռչակ Դողու Փերինչեքը, ով գլխավորում է «Թուրքիայի աշխատավորակ կուսակցություն»-ը: Կոմիտեի նախագահ Իսմաիլ Հաքքը Փեքինը Հայոց ցեղասպանության փաստերն անվանել է ստահոդ և ելույթ ունեցել ժխտողականության դիրքերից: Նա տեղեկացրել է, որ իրենց աշխատանքային պատվիրակությունը հունվարին կմեկնի Հունաստան, որպեսզի ձախողման մատնի վերոնշյալ բանաձևը: Նույն այդ ժամանակ, երբ ՄԻԵԴ-ում քննվելու է Փերինչեքի գործով հայցը, կոմիտեն իբր Եվրոպայով մեկ Փերինչեքին սատարող միջոցառումներ է անցկացնելու:

Ermenihaber.am

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ