“Իսլամական պետության” գրոհայինները հսկողության տակ են վերցրել սիրիական Քոբանի քաղաքի մոտ կեսը. ԶԼՄ-ներ

“Իսլամական պետություն” ահաբեկչական կազմակերպությունը հսկողության տակ է առել Թուրքիայի հետ սահմանին գտնվող սիրիական Քոբանի քաղաքի տարածքի մոտ կեսը, հայտնում է ТАСС գործակալությունը` հղում անելով Fox News հեռուստաընկերությանը:
Fox News-ի աղբյուրի տեղեկություններով՝ ԻՊ գրոհայինները պահում են սահմանամերձ սիրիական Քոբանի քաղաքի մոտ 50 տոկոսը, որտեղ կատաղի մարտեր են ընթանում ԻՊ և քրդական ուժերի միջև, որոնց օդում աջակցում է միջազգային կոալիցիան` ԱՄՆ-ի ղեկավարությամբ:
“Քոբանիի գրավումը կարող է կարևոր հաղթանակ լինել “Իսլամական պետության” համար: Այս պարագայում լուրջ անհանգստություն կառաջանա, քանի որ սուննի ռազմական խմբավորումն առաջ է շարժվում՝ չնայած կոալիցիայի հասցրած օդային հարվածներին»,- նշել է հեռուստաընկերությունը: