18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Քուրդ առաջնորդը Քոբանիում տեղի ունեցողը համեմատել է Հայոց ցեղասպանության հետ

“Քուրդիստանի հասարակությունների միության” գործադիր խորհրդի համանախագահ Ջեմիլ Բայըքը սիրիական Քոբանի քաղաքում տեղի ունեցող  դեպքերը ցեղասպանություն է որակել և համեմատել Հայոց ցեղասպանության հետ, գրում է Ermenihaber.am-ը:

Բայըքը նշել է, որ Քոբանիում տեղի ունեցողը ցեղասպանություն է, որը իրականացվում է  քրդերին կոտորելով և տեղահանելով: Նա ընդգծել է, որ նույն բանը 1915 թվականին օսմանյան պետությունը հայերի նկատմամբ է իրականացրել, իսկ այսօր թուրքական պետության աջակցությամբ “Իսլամական պետություն” ահաբեկչական կազմակերպությունն է անում: Նա Թուրքիային մեղադրել է Քոբանիում քուրդ ժողովրդի դեմ իրականացվող բռնաճնշումների   հարցում ԻՊ-ի հետ համագործակցելու մեջ: Բայըքի կարծիքով  թիրախը ոչ միայն Քոբանին է, այլ ամբողջ Ռոժավան /Սիրիայի հյուսիսային քրդաբնակ շրջանները/:

“Բռնաճնշումների միջոցով ցեղասպանություն իրականացնելը դարձել է թուրքական կառավարման ոճը”,-ասել է Բայըքը, նշելով, որ թուրքական պատմությունը ժողովուրդներին իրենց երկրներից զրկող ֆիզիական և մշակութային ցեղասպանությունների պատմություն է: Ըստ նրա՝ 1990-ականներին քրդերի դեմ նման քաղաքականություն է իրականացվել և թուրքական պետությունը չի հրաժարվել Հյս. Քուրդիստանում /Թուրքիայի արևելյան շրջաններ/ բռնաճնշումներով ցեղասպանության ռազմավարությունից և ծրագրերից:

Բայըքի խոսքերով թուրքական պետություն այժմ իր ցեղասպան քաղաքականությունը  ԻՊ-ի միջոցով Ռաժովայում է փորձում իրականացնել:

Ermenihaber.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ