24 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Ազգայինն ու դեմոկրատիան հաղթեց. Էրդողան

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահական առաջին ընտրություններում ընտրվեց երկրի նախագահ: Էդողանն իր հաղթական ճառում նշել է. “Ես նախագահ եմ լինելու ոչ թե այն մարդկանց համար, ովքեր ինձ ընտրել են, այլ ամբողջ 77 միլիոնի: Ազգայինը հաղթեց եւս մեկ անգամ, դեմոկրատիան հաղթեց եւս մեկ անգամ, նրանք, ովքեր չեն ընտրել ինձ, հաղթել են այնքան, ինչքան նրանք, որ ընտրել են, նրանք, ովքեր չեն սիրում ինձ, հաղթել են այնքան, ինչքան նրանք, ովքեր սիրում են”:

Ըստ Anadolu լրատվական կազմակերպության՝ քվեաթերթիկների 99% հաշվարկից հետո Էրդողանը արդեն ստացել է ձայների 51.95%-ը:

Ընդդիմության ներկայացուցիչ Էքմելեդդին Իհսանօղլուն ստացել է ձայների 38.34%-ը, իսկ քրդերի կողմից առաջադրված Սելահաթթին  Դեմիրթաշը՝ ձայների 9.71%-ը:

Իհսանօղլուն շնորհավորել է Էրդողանին՝ մաղթելով հաջող պաշտոնավարում:

Քրդական թեկնածու Սելահաթթինն Դեմիրթաշը անսպասելի արդյունքներ է գրանցել քրդական շրջանից դուրս եւ այդ առիթով ասել է, որ իրենք կշարունակեն ընդլայնվել եւ որ նշում են դեմոկրատիայի եւ հավասարության հաղթանակը, այլ ոչ թե անազնիվ եւ անհավասար ընտրությունները:

 

Թուրքիայի անցուդարձին հետեւում էր Գրիգոր Բաղդասարյանը

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ