03 Մայիսի, Saturday, 2025
KFC

Ցեղասպանության մասին ֆիլմ նկարահանած թուրք ռեժիսորը սպառնալիքներ է ստանում

Օրերս Վենետիկի ֆիլմի փառատոնի շրջանակներում տեղի է ունեցել թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքընի` ցեղասպանության մասին պատմող «Հատում» /The cut/ ֆիլմի շնորհանդեսը, տեղեկացնում է Ermenihaber.am-ը:  

Ֆիլմի շնորհանդեսից հետո լրագրողների հետ զրույցում ռեժիսորը ասել է, որ ֆիլմի պատճառով թուրքազգայնականների կողմից սպառնալիքներ է ստանում:

«Հանուն արվեստի արժի մեռնել: 7-8 տարի ինձ նախապատրաստել եմ նրան, որ ֆիլմը նմանատիպ արձագանքներ կունենա: Արդեն իսկ ստանում եմ սպառնալիքներ, սակայն այդ հարցին լրջություն տալ չեմ ցանկանում», -ասել է թուրք ռեժիսորը: 

«Հատում» ֆիլմը պատմում է մի տղամարդու մասին, որը ցեղասպանության տարիներին կորցնում է իր զույգ դուստրերին և տարիներ հետո իմանալով, որ նրանք ողջ են՝ ճանապարհվում է նրանց փնտրելու: 

Ermenihaber.am

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ