Հույս ունենք` մեր մեկնած ընկերության ձեռքը միշտ պատասխան կստանա. Դավութօղլու
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն հանդիպում է ունեցել Պոլսո Հայոց պատրիարք Արամ Աթեշյանի հետ, գրում է Ermenihaber.am-ը: Հանդիպումից հետո Դավութօղլուն նշել է, որ հանդիպումն անցել է ընկերական մթնոլորտում
“Հույս ունենք, որ այս հողերում խաղաղության և հանդուրժողականության մթնոլորտը կշարունակվի և մեր մեկնած ընկերության ձեռքը միշտ պատասխան կստանա”,- ասել է Դավութօղլուն:
Դավութօղլուն, անդրադառնալով Էրդողանի ցավակցական ուղերձին, նշել է , որ ուղերձը մեծ արձագանք է գտել. “Այն քաղաքականությունը , որը մարդկային խղճի հետ հաշվի չի նստում , մնայուն ազդեցություն չի կարող ունենալ: Այս ուղերձով գրեթե բոլորի սրտերին հասանք և դրական արձագանք ստացանք: Սա երկարատև գործընթաց է: Մի վայրկյանում բոլոր ընկալումները չեն փոխվի. մի վայրկայում մարդկանց ուղեղներում բացարձակ նոր ընկալումներ չեն ձևավորվի”,-ասել է նա:
Ermenihaber.am