14 Մարտի, Saturday, 2026
KFC

ԹՈՒՐՔԻԱ

Հայաստանը պետք է փոխի մոտեցումը Հայոց ցեղասպանության հարցում՝ տեղափոխելով այն իրավական դաշտ

Հայաստանը պետք է փոխի մոտեցումը Հայոց ցեղասպանության հարցում՝ տեղափոխելով այն իրավական դաշտ: Նման տեսակետ հայտնեց  ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայկական հարցի եւ Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ Արմեն Մարուքյանը: “Մինչ այս մենք պայքարել ենք Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը հասնելու համար, սակայն ակնհայտ է, որ այն ճանապարհը, որով մենք հիմա գնում ենք, այլեւս արդյունավետ չէ եւ […]

Դիմադրում ենք Թուրքիայի ժխտողական վերաբերմունքին. թուրք պատմաբանը Հայաստանում է

՛՛Թուրքիայում պետական մակարդակով ժխտողական վերաբերմունք կա Հայոց ցեղասպանության իրողությանը, սակայն կա պատմաբանների ու գիտնականների մի խումբ,որ դիմադրում ենք այդ մոտեցմանը՛՛,-այսօր Երևանում հայ լրագրողների հետ զրույցում ասաց թուրք պատմաբան Սյուզան Քալայջին:   ՛՛Մենք դիմադրում ենք այդ մոտեցումներին, և եթե 2005 թվականին Ստամբուլում առաջին անգամ կոնֆերանս անցկացվեց փակ դռների հետևում, ապա 2 –րդ կոնֆերանը Ստամբուլում անցավ 350 մարդու […]

“Հարգարժան Անգելա Մերկել, ժամանակն է Թուրքիայում տեղի ունեցած հանցագործությունները անվանել Ցեղասպանություն” /ֆոտո/

 „Հարգարժան կանցլեր, Անգելա Մերկել, ժամանակն է, որպեսզի Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած հանցագործություններն անվանեք իրավաբանական համապատասխան տերմինով` Ցեղասպանություն“, -նշված է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին ուղղված բողոք նամակում, որի տակ ստորագրել են գերմանացի գիտանական Թեսսա Հոֆմաննի ղեկավարած Ցեղասպանության ճանաչման հանձնախումբն ու հայկական, քրդական, հունական, ասորական մի քանի կազմակերպություններ:  Ապրիլի 19-ին Բեռլինում Ցեղասպանություն ճանաչման հանձնախումբի նախաձեռնությամբ Հայոց Ցեղասպանության […]

Թուրքական 4 ռազմական ինքնաթիռ ներխուժել են Հունաստանի տարածք

Թուրքական 4 ռազմական ինքնաթիռ նախօրեին երեկոյան ներխուժել են Հունաստանի օդային տարածք, ինչից հետո օդ են բարձրացվել հունական կործանիչներ, եւ «օդային մարտ» է տեղի ունեցել, գրում է РИА Новости-ն: Միջադեպը տեղի է ունեցել Էգեյան ծովի հյուսիսային շրջանում։ Գրանցվել է Հունաստանի օդային տարածքի խախտման 3 դեպք։ Բացի այդ, Հունաստանի օդային տարածքը խախտել է նաև թուրքական ավիացիայի ուղղաթիռը։ Հունական […]

Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունումից հետո Դավութօղլուն զանգել է Քերիին

ԱՄՆ-ի Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումից հետո Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն զանգահարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիին, տեղեկացնում է թուրքական Hurriyet-ը: Ըստ պարբերականի` Դավութօղլուն նշել է, որ Թուրքիան “բացասական ակնկալիք չունի բանաձեւից”:

Բուենոս Այրեսում կհիշատակեն Հայոց Ցեղասպանությունը

Ապրիլի 4-ին Բուենոս Այրես քաղաքի օրենսդիր մարմինը միաձայն ընդունեց հայտարարություն` 2014թ. ապրիլի 24-ը` Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի օրը, որպես “20-րդ դարի առաջին ցեղասպանության օր” հիշատակելու վերաբերյալ: Նախաձեռնության հեղինակներն են քաղաքային օրենսդիր մարմնի պատգամավորներ Ռաքել Էռերոն, Վիրխինիա Գոնսալես Գասը եւ Պաբլո Պերեյրան: Օրենսդիր մարմինը նաեւ հաստատել է պատգամավոր Պաբլո Պերեյրայի մեկ այլ նախաձեռնություն, համաձայն որի գործադիր […]

Թուրքիան պատրաստ է գրկաբաց ընդունել քեսաբահայերին/վիդեո/

“Քեսաբի դեպքերց արդեն բավականին օրեր են անցել և բնականաբար այս ընթացքում շատ ինֆորմացիա գնաց և թվում է՝ այլևս ինչ որ բան ավելացնել հնարավոր չի: Սակայն դիտարկումներ անելու համար մի շարք նյութեր են հավաքվել: Անդրադառնանք Ահմեդ Դավիթողլուի հայտարարությանը, ըստ որի Թուրքիան պատրաստ է գրկաբաց ընդունել քեսաբահայերին…”,-այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ ասաց թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը: Հովհաննիսյանի դիտարկմամբ […]

Դավութօղլուն այցելել է հայոց պատրիարքին եւ քեսաբահայերին օգնելու պատրաստակամությո՞ւն հայտնել

Նյու Յորքում պաշտոնական հանդիպումների մեջ գտնվող Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հանդիպում է ունեցել լրագրողների հետ: Թուրքիայում արգելափակված սոցկայքերի վերաբերյալ Դավութօղլուն պարզաբանում է տվել, որ Twitter-ի արգելափակումը մասնավոր, իսկ YouTube-ի արգելափակումը ազգային անվտանգության հարց է, գրում է Ermenihaber.am-ը: Անդրադառնալով սիրիական հայաբնակ գյուղաքաղաք Քեսաբի զարհուրելի դեպքերին` արտգործնախարարը լրագրողներին տեղեկացրել է, որ Թուրքիան պատրաստ է ընդունել ապաստան հայցող ներգաղթյալներին` […]

Քեսաբը արեւմուտքի պատասխանն էր Ռուսաստանին

Արեւելագետ, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը մամուլի ասուլիսում անդրադառնալով Քեսաբի դեպքերին այն որակեց մեկ պետության կողմից մեկ այլ պետության կողմից ռազմական ագրեսիա: “Թուրքիան փաստորեն ագրեսիա է իրականացնել Սերիայի վրա,ազգային փոքրամասնությունների իրավունքները ոտնահարվել են”,-ասաց նա՝ ավելացնելով, ար այս հակամարտությունը ձեռնտու է Թուրքիային: Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավիթօղլուի այն հայտարարությունը, թե Թուրքիան պատրաստ է ապաստան տալու տարահան եղած հայերին, Մելքոնյանը […]

“Գող Էրդողանի կերակրած մարդասպաններն են մեզ վրա հարձակվում”. սիրիացի առաջնորդ

Քեսաբի ու Լաթաքիայի վրա զինված գրոհներ իրականացրածիսլամիստ արմատականների դեմ պայքարող «Դիմացկուն Սիրիա» շարժման առաջնորդ Միհրաչ Ուրալը հերքել է իր մահվան մասին թուրքական մամուլում տարածված ստահոդ լուրերը, գրում է Ermenihaber.am-ը: Թուրքական «Բիր Գյուն» թերթի թղթակցի հետ զրույցում Ուրալը նշել է, որ իրենք մինչև վերջ մարտնչելու են հակակառավարակն ուժերի դեմ և պաշտպանելու են խաղաղ բնակչության անվտանգությունը: «Այս պահին մենք պայքար ենք մղում Թուրքիայի իշխող կուսակցության (ԱԶԿ – KP) և արևմտյան իմպերիալիստական ուժերի կողմից սնվող ջիհադականհրոսակախմբերի դեմ: Մեզ վրա հարձակվում են գող Էրդողանի կերակրածմարդասպանները»,- ասել է Ուրալը: Վերջինս հայտնի է որպես քրդերի ցմահ բանտարկյալ առաջնորդ Աբդուլլահ Օջալանի մերձավոր շրջապատի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի