19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Քեսաբը արեւմուտքի պատասխանն էր Ռուսաստանին

Արեւելագետ, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը մամուլի ասուլիսում անդրադառնալով Քեսաբի դեպքերին այն որակեց մեկ պետության կողմից մեկ այլ պետության կողմից ռազմական ագրեսիա: “Թուրքիան փաստորեն ագրեսիա է իրականացնել Սերիայի վրա,ազգային փոքրամասնությունների իրավունքները ոտնահարվել են”,-ասաց նա՝ ավելացնելով, ար այս հակամարտությունը ձեռնտու է Թուրքիային:

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավիթօղլուի այն հայտարարությունը, թե Թուրքիան պատրաստ է ապաստան տալու տարահան եղած հայերին, Մելքոնյանը ցինիզմ համարեց:Ըստ 

“Հայ համայնքային կյանքը վտանգված է: Ես կասկածում եմ, որ հայերը երբեւէ կվերադռնան Քեսաբ “,-ասաց Մելքոնյանը: Նրա խոսքով, Ցեղասպանությունից հարյուր տարի հետո տեսնում ենք բռնագաղթ, տեղահանություն:

“Մարդիկ պարզապես փախնում են առանց որեւէ իրերի, սա եւս ցեղասպանություն է ՄԱԿ-ի կոնվենցիայով”,-ասաց թուրքագետը:

Քեսաբը Ռուբեն Մելքոնյանը համեմատեց  Ղրիմի հետ: Նրա խոսքով, սա  արեւմուտքի պատասխանն է Ռուսաստանին:

“Թուրքիան հայտնի է որպես արեւմուտքի ժանդարմ եւ օգտագործվեց, սակայն Ղրիմում ռազմական ագրեսիա չկար”,-ասաց Մելքոնյանը:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ