14 Մարտի, Saturday, 2026
KFC

ԹՈՒՐՔԻԱ

Թուրքիայում լույս է ընծայվել Կոմիտասի հայերեն, քրդերեն եւ թուրքերեն երգերը ներառող ալբոմ

Թուրքիայում լույս է ընծայվել «Երգարան. մշակումներ Կոմիտաս վարդապետի հայերեն, քրդերեն և թուրքերեն հավաքածուներից» խորագրով  ալբոմ, որը ներառում է Կոմիտասի 12 ստեղծագործություններ, որոնք երբևէ չեն ձայնագրվել, տեղեկացնում է Ermenihaber.am-ը: Ալբոմը պատրաստվել է «Արագած» նվագախմբի կիթառահար և գործիքավորող Արի Հեգելի և Ստամբուլի տեխնիկական համալսարանի պետական կոնսերվատորիայի ուսումնական խորհրդի անդամ Բուրջու Յըլդըզի կողմից: Իրադարձությանն անդրադարձած թուրքական «Զաման» թերթի հաղորդմամբ՝ […]

Թուրքիան Հայաստանի եւ Իրանի հետ սահմաններին նոր սահմանային անցակետե՞ր է բացում

Թուրքական մի շարք լրատվամիջոցներ գրել են, որ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ Թուրքիան Հայաստանի եւ Իրանի հետ սահմանին նոր սահմանային անցակետեր է բացում։ Մասնավորապես թուրքական “Աքշամը” նշել է, որ նոր սահմանային անցակետերի կառուցման համար նախատեսվում է ծախսել 52 մլն եվրո։ Բացի այդ, ըստ թուրքական լրատվամիջոցների` շարունակվում են սահմանամերձ տարածքներն ականազերծելու աշխատանքները։ Հիշեցնենք, որ Գերմանիայի կանցլեր Անգելա […]

Գերմանիան պատրաստվում է ավելի հստակ դիրքորոշում հայտնել 1915 թ. մասին. թուրքագետ

Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Մերկել-Էրդողան հանդիպմանը եւ Մերկելի կոչին` կապված Հայոց ցեղասպանության հետ, ասել է, որ այդ հանդիպումից պարզ է դարձել, որ Գերմանիան չի փոխում իր դիրքորոշումը Թուրքիայի՝ Եվրամիության անդամ լինելու հարցում: Գերմանիան պնդում է տեսակետը, որ Թուրքիան պետք է լինի ասոցացված անդամ: “Կարծում եմ` Գերմանիան պատրաստվում է ավելի հստակ […]

Ճանաչելով Հայոց ցեղասպանությունը՝ Թուրքիան ավելի ուժեղ կդառնա. ֆրանսիացի քաղաքական գործիչ

Թուրքիան կարող է անդամակցել ԵՄ-ին միայն ճանաչելով Հայոց ցեղասպանությունը: Նման հայտարարություն է արել Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցության ներկայացուցիչ,   Փարիզի քաղաքապետի թեկնածու Անն Իդալգոն: Նա ասել է, որ իր համար Հայոց ցեղասպանության ճանաչումը նախապայման է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության համար: «Ճանաչելով Հայոց ցեղասպանությունը՝ Թուրքիան ավելի ուժեղ կդառնա»,- ասել է քաղաքապետի թեկնածուն, գրում է Cihan Haber-ը: Անն Իդալգոն կողմ է […]

Թուրքիան պետք է բացի Հայաստանի հետ սահմանը. Մերկելի կոչը Էրդողանին

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բեռլին կատարած այցի ընթացքում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ ունեցած հանդիպման ժամանակ խոսել է Հայոց ցեղասպանությունից: Այս մասին գրում է թուրքական “Հուրրիյեթ”-ը: Ցեղասպանությունից սկսել է խոսել էրդողանը` ասելով. “1915թ.-ի դեպքերի 100-ամյակի կապակցությամբ ձեր երկրի բյուջեն գումարներ է հատկացնելու։ Այդ հարցին ավելի ըմբռնումով մոտեցեք։ Ձեր խմբին պետք է զգուշացնեք այդ հատկացումների […]

Թուքիայի բանտում գտնվող Սևան Նիշյանին անտեղի դատապարտում են. Չախալյանը պահանջում է

2014 թվականի հունվարի 2-ից ի վեր Թուրքիայի Իզմիր քաղաքի բանտում է գտնվում Թուրքիայի քաղաքացի՝ ծագումով հայ լրագրող, մտավորական և մարդու իրավունքների և ժողովրդավարական ազատությունների այլախոհ գործիչ Սևան Նիշանյանը։ Ինչքան էլ ցավալի լինի, այսօր ամբողջ աշխարհում և նամանավանդ մեր տարածաշրջանում քիչ չեն ազատ խոսքի իրավունքի համար բանտում հայտնվող լրագրողներն ու մտավորականները ։ Սակայն Սևանի պարագային դա […]

Ֆրանսիական ապտակ Թուրքային

 Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի կարծիքով, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի Թուրքիայում արված վերջին հայտարարությունները ֆրանսիական ապտակ է Թուրքիային:  Թուրքական իշխանությունները կարծում էին, որ Ֆրանսիայի նախագահի այցով թուրք-ֆրանսիական հարաբերությունները մեղմվելու են, զիջումներիեն  հասնելու  Ցեղասպանության հարցում եւ  ԵՄ անդամակցության հարցում մեղմել Ֆրանսիայի դիրքորոշումը։ “Առնվազն երկուսը տեղի չունեցան։ Թե Ցեղասպանության, թե ԵՄ հարցում Օլանդը ցույց տվեց նույն դիրքորոշումը, ինչը կար […]

Օլանդը հանդիպել է Դինքի այրու եւ եղբոր հետ

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Թուրքիա կատարած այցի ժամանակ հանդիպել է Հրանտ Դինքի այրու` Ռաքելի եւ եղբոր` Օրհան Դինքի հետ, տեղեկացնում է Radikal-ը: Հանդիպումից հետո, սակայն, նրանցից ոչ ոք լրագրողներին չի ասել, թե ինչից էին խոսում: Ռաքել Դինքը լրագրողներին ասել է. “Նոր ոչինչ չկա, որ դուք չիմանաք”:

Ֆրանսիայի նախագահը թուրքերին կոչ է արել ընդունել Հայոց ցեղասպանությունը

Ֆրանսիայի նախագահ ֆրանսուա Օլանդը, ով պաշտոնական այցով գտնվում է Թուրքիայում, մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ Թուրքիայի իշխանություններն այլեւս չպետք է շարունակեն հերքել 1915-ին Օսմանյանն կայսրությունում հայերի մասսայական սպանդը, գրում է Газета.Ru-ն:  “Նման իրադարձությունները հիշելը միշտ էլ ցավալի է, բայց անհրաժեշտ”,- ասել է Ֆրանսիայի նախագահը` շեշտելով, որ Ֆրանսիան “հաստատ կկատարի իր պարտավորվածությունն ու կընդունի Հայոց […]

Ֆրանսուա Օլանդն այսօր կմեկնի Թուրքիա

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն այսօր կմեկնի Թուրքիա։ Սա երկրի ղեկավարի մակարդակով Ֆրանսիայի նախագահի առաջին այցն է Թուրքիա` 22 տարի ընդմիջումից հետո: Նախատեսվում է Օլանդի հանդիպումները Նախագահ Գյուլի եւ վարչապետ էրդողանի հետ: Ակնկալվում է, որ կքննարկվեն Սիրիայի, Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության հարցերը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի