14 Մարտի, Saturday, 2026
KFC

ԹՈՒՐՔԻԱ

Որ թողենք, իշխող կուսակցությունը կճանաչի Հայոց ցեղասպանությունը. Հալաչօղլու

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուի՝ Երեւան կատարած այցն ու հայտարարությունները քննադատության է արժանացել տխրահռչակ թուրք պատմաբան, իսկ ներկայում երկրի խորհրդարանի պատգամավոր Յուսուֆ Հալաչօղլուի կողմից, գրում է “Թուրքագիտական պորտալը”։ “Ազգայնական շարժում” կուսակցությունից Թուրքիայի ազգային մեծ ժողովի պատգամավոր Հալաչօղլուն հայտարարել է, թե ներկայիս իշխանությունները ծրագրում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ “Եթե թողենք “Արդարություն և զարգացում” կուսակցությանը /Թուրքիայի իշխող քաղաքական […]

ՄԱԿ-ի եվրոպական տարածաշրջանային գրասենյակը տեղափոխվում է Ստամբուլ. Հայաստանն այլեւս չի աշխատի նրանց հետ

Հունվարից ՄԱԿ-ի եվրոպական տարածաշրջանային գրասենյակը Բրատիսլավայից կտեղափոխվի Ստամբուլ։ Հայաստանն այս կառույցի հետ այլեւս չի աշխատի: Հայկական 22 հասարակական կազմակերպություններ ՄԱԿ-ին  նամակ-բողոքներ են ուղղել, որպեսզի ՄԱԿ-ի եվրոպական տարածաշրջանային գրասենյակը Ստամբուլ տեղափոխելու որոշումը չեղյալ հայտարարվի, սակայն բողոքներն անտեսվել են: Այս մասին այսօր “Հենարան” մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց “Հանուն կայուն մարդկային զարգացման” ՀԿ նախագահ Կարինե […]

Թուրքական “Ռադիկալ” թերթը գովաբանել է Հայաստանի դիվանագիտությունը

Ռադիկալ թերթում  դեկտեմբերի 15-ին լույս է տեսել Արիս Նալջըյի հեղինակած հոդվածը, որը հենց սույն հոդվածի խորագրից շատ ուշագրավ կարելի է համարել: Մասնավորապես` վերոնշյալ  հոդվածում  վերջինս հանգամանալից ներկայացնում է հայկական հեռատես դիվանագիտության պատճառները: Հոդվածը սկսվում է հետևյալ կերպ. “Հայաստանը Թուրքիային լավ է ճանաչում: Գիտի` որ խոսքերը ի՞նչ թուրք դիվանագետների և քաղաքական գործիչներին են պատկանում”: Այնուհետև Նալջըն, […]

Դավութօղլուն քննադատներին հիշեցրել է Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպումը

Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն նախարարության 2014 թվականի  բյուջեի հատկացումների հետ կապված ելույթ է ունեցել Թուրքիայի ազգային մեծ ժողովում: Ելույթի ժամանակ նա պատասխանել է ”Ազգայնականշարժում կուսակցության” նախագահի տեղակալ  Թուղրուլ Թյուրքեշի կողմից հնչեցված քննադատություններին, որոնք վերաբերում էին  արտգործնախարարի Հայաստան այցելությանը, գրում է Ermenihaber.am-ը: Դավութօղլուն ի պատասխան նշել է, որ  Հայաստան իր այցելությունը հանցագործություն չէ: ”Ձեր հայրը (Արփասլան Թյուրքեշ-խմբ.)  hայ-ադրբեջանական բախումների  ժամանակ Փարիզում հանդիպել է Տեր-Պետրոսյանի հետ: Եթե դա հանցանք չէր, իսկ ըստ իս չէր, ապա Հայաստանի հետ մեր հանդիպումը նույնպես հանցանք չէ: Հայերի հետ  համատեղ արդար հիշողության շրջանակներում համախմբվելն էլ հանցանք չէ, այլ մի […]

Դա թուրքական քաղաքականության ստեղծած միֆն է, թե թուրքերը տեղյակ չեն Հայոց ցեղասպանության մասին. քաղաքագետ

Քաղաքագետ Լեւոն Շիրինյանը այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպմանն, անդրադառնալով Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հայաստանյան այցին, նշեց, որ այն սովորական պրոտոկոլային այց է եւ որ իր համար անընդունելի էր Հայաստանում առաջացած աժիոտաժը: ՛՛Հեչ էլ գա Դավութօղլուն, նա գալիս է  Սևծովյան տնտեսական համաժողովին, որն իր  պարտականությունն է: Արևմուտքին քծնում է, իսկ մեր որոշ վերլուծաբանների  համար […]

1915-ի տեղահանությունն անմարդկային էր եւ սխալ. Դավութօղլու

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Սևծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) անդամ երկրների արտգործնախարարների խորհրդին մասնակցելու համար Երևան այցելելուց հետո ուշագրավ հայտարարություններ է արել թուրք լրագրողների հետ զրույցում՝ Հայոց ցեղասպանությունը որակելով որպես “անմարդկային տեղահանություն”, գրում է “Թուրքագիտական պորտալը“։ Թուրքական հեղինակավոր “Հյուրիյեթ” պարբերականի թղթակիցը, ով ներկա է եղել Դավութօղլուի զրույցին, փոխանցել է նրա արտահայտած մտքերը։Անդրադառնալով Հայոց ցեղասպանության հարցին՝ Դավութօղլուն այն […]

Դավութօղլուն Twitter-ում նշել է, թե ինչ հույս է կապում երեւանյան այցի հետ

Մեկօրյա այցով Հայաստանում գտնվող Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն գրառում է կատարել “Twitter” միկրոբլոգում` նշելով, որ Թուրքիան առաջվա պես շարունակելու է ակտիվ ջանքեր գործադրել տարածաշրջանում առկա խնդիրների լուծման համար, գրում է Ermenihaber.am-ը: Նա ընդգծել է, որ “Սևծովյան տնտեսական համագործակցություն” (ՍԾՏՀ) կազմակերպությունը լուրջ գործառույթ ունի տարածաշրջանում խաղաղություն, բարօրություն և տնտեսական բարեկեցություն ապահովելու հարցերում և այդ համատեքստում […]

Թուրքական մամուլի անդրադարձը Դավութօղլուի այցին Երեւան

Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի կատարած այցը Երեւան Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակներում, ինչպես նաեւ այն, թե ինչպես են հայերը դիմավորել Դավութօղլուին, ակտիվ կերպով քննարկվել է թուրքական լրատվամիջոցներում: Մասնավորապես, թուրքական հայտնի Հուրրիյեթը գրել է այն մասին, որԴավութօղլուին հյուրանոցի դիմաց սպասելիս են եղել ցուցարարները, եւ արտգործնախարարը, խուսափելով նրանցից,   հետնամուտքով է մտել հյուրանոց: Թուրքական […]

Թուրքիան ամեն կերպ փորձում է հայկական ցունամիից խուսափել. Գ. Այվազյան

Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի այվազյանն այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ, խոսելով Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի այցի մասին Երեւան, ասել է, որ Դավութօղլուն փորձում է  չեզոք միջնորդի դեր ստանձնել  արցախյան հակամարտության հարցում: “Սակայն  նա չի կարող միջնորդի դեր ստանձնել այն էլ չեզոք  վիճակում, քանի որ հանդիսանում է  Արցախյան  հակամարտության  ստեղծողներից մեկը: Դավութօղլուի այս այցը […]

ԱՄՆ-ը ողջունում է Դավութօղլուի այցը Հայաստան

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Ջեն Փսակին հայտարարել է, որ գոհ են Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի այցից Հայաստան, գրում է Mynet Haber-ը: Նա ասել է, որ այդ այցը տարածաշրջանի առաջնորդների միջեւ երկխոսության հնարավորություն կարող է ստեղծել։  Ջեն Փսակին նշել է, որ ԱՄՆ-ն շարունակում է թե՛ Թուրքիային, թե՛ Հայաստանին կոչ անել կարգավորել հարաբերությունները:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի