07 Ապրիլի, Երեքշաբթի, 2026
KFC

Դա թուրքական քաղաքականության ստեղծած միֆն է, թե թուրքերը տեղյակ չեն Հայոց ցեղասպանության մասին. քաղաքագետ

Քաղաքագետ Լեւոն Շիրինյանը այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպմանն, անդրադառնալով Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հայաստանյան այցին, նշեց, որ այն սովորական պրոտոկոլային այց է եւ որ իր համար անընդունելի էր Հայաստանում առաջացած աժիոտաժը:

՛՛Հեչ էլ գա Դավութօղլուն, նա գալիս է  Սևծովյան տնտեսական համաժողովին, որն իր  պարտականությունն է: Արևմուտքին քծնում է, իսկ մեր որոշ վերլուծաբանների  համար տալիս է նյութ` փոխզիջումների մասին խոսելով”,- նշեց նա:

Քաղաքագետը նշեց, թե չի հավատում, որ ՛՛թուրքը չգիտի, որ եղել է Հայոց ցեղասպանություն՛՛:

“Թող աշխատեն թուրք ժողովրդի հետ, ես չեմ աշխատի: Թուրքական կեղծավորությանը հանկարծ զոհ չգնալ: Դա թուրքական քաղաքականության  ստեղծած միֆն է, թե թուրքերը տեղյակ չեն Հայոց ցեղասպանության մասին”,- ասա Լ. Շիրինյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ