14 Մարտի, Saturday, 2026
KFC

ԹՈՒՐՔԻԱ

Վրաստանի նախագահին Թուրքիայում խնդրել են չաջակցել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին պաշտոնական այցով գտնվում է Թուրքիայում: Թուրքիայի խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքը Վրաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է նաեւ Հայոց ցեղասպանությանը, գրում է թուրքական Anadolu-ն: Չիչեքը խնդրել է չաջակցել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին։ Նա ասել է նաեւ, որ 1915-ի իրադարձությունների հետ կապված Հայաստանը եւ Սփյուռքը մոտեցող 2015-ին Թուրքիային սեւացնող քաղաքականություն են իրականացնում։ […]

Էրդողանի համար բարդ տարի է լինելու. թուրքագետ

Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ թուրքագետ Արտակ Շաքարյանը ասել է, որ ընթացիկ տարին Թուրքիայի իշխող “Արդարություն եւ զարգացում” կուսակցության, ինչպես նաեւ նրա ղեկավար, վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանի համար բավական բարդ է լինելու: Այս տարվա օգոստոսին առաջին անգամ Թուրքիայի պատմության մեջ կանցկացվեն նախագահական ընտրություններ, երբ նախագահին կընտրի որ թե  Ազգային Ժողովը, այլ ժողովուրդը: “ԱԶԿ-ն միակն […]

Ամենուր հնչում էր Ցեղասպանություն բառը

 ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արագած Ախոյանը և ազգագրագետ Հարություն Մարությանն այսօր լրագրողներին ներկայացրին հունվարի 19-ին` Հրանտ Դինքի սպանության տարելիցի հետ կապված ֆորումի արդյունքները: Պատգամավորը հայտնեց, որ ոգեկոչման ֆորումի նախաձեռնողները Անկարայի մտքի ազատության կենտրոնը և ՛՛Արևմտահայոց ազգային համագումարն” էին: Ֆորումը տեղի է ունեցել Անկարայում: Ընդունվել է հայտարարություն, որում պատգամավորը շեշտեց հետևյալ կետերը.  ”Ճանաչում, ներողություն և հատուցում: […]

Էրդողանի որդուն կձերբակալեն

Թուրքական Radikal-ի փոխանցմամբ` Թուրքիայի դատարանը հրաման է տվել ձերբակալել երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդուն՝ Բիլալ Էրդողանին: Թուրքական լրատվամիջոցները գրում են, որ Բիլալ Էրդողանը հարցաքննության է հրավիրվել դատախազ Մուամմեր Աքքաշի հրամանով: Նրան հանձնվել է դատախազություն ներկայանալու ծանուցում,որտեղ նա հարցաքննության է ենթարկվելու որպես հանցավոր խմբի գործունեության կազմակերպման և մասնակցության մեղավոր: Միաժամանակ հայտնի է դարձել, որ դատախազ […]

Սերժ Սարգսյանի հայտարարությունը ոչ ուշ էր, ոչ շուտ /վիդեո/

Այսօր հրավիրված տարեվերջյան ասուլիսում ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ նաև արտաքին քաղաքականության ոլորտում կուսակցության ձեռքբերումներին:  Խոսվեց Մաքսային միությանը ՀՀ-ի անդամկցելու, ԵՄ-ի հետ հարաբերությունների, ԼՂՀ հիմնախդնրի, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հայտարարության մասին: Ըստ ԱԺ փոխխոսնակի` նախագահ Սերժ Սարգսյանի` սեպտեմբերի 3-ին արված հայտարարությունը տեղին էր ու ժամանակին: ”Ոչ ուշ էր, ուշ էլ շուտ, դրա արդյունքում […]

Էրդողանը փոխել է կառավարության կազմը

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոռուպցիոն սկանդալից հետո փոխել է կառավարության կազմը: Նա ներկայացրել է կառավարության նոր, ամբողջական կազմը, գրում է topnews.ruն։ Կառավարության նոր կազմում փոխվել է 10 նախարար։ Էրդողանը նոր կազմի մասին ասել է, որ իրենք 10 նոր նախարարի հետ նոր շրջափուլ են սկսում։

Թուրքիայում երրորդ նախարարն է հրաժարական տվել

Թուրքիայում օրերս տեղի ունեցած կոռուպցիոնսկանդալի պատճառով /որի հետեւանքով նախարարների որդիներ էին ձերբակալվել/ երրորդ նախարարն է թողնում պաշտոնը: Հրաժարական է տվել շրջակա միջավայրի նախարար Էրդողան Բայրաքթարը, որի տղան նույնպես խառն է սկանդալային պատմությանը, գրում է Газета.Ru-ն: Ավելի վաղ նույն պատճառով Թուրքիայում հրաժարական էին տվել էկոնոմիկայի եւ ներքին գործերի նախարարները:

ԵՄ-ն մեղադրել է Էրդողանին

ԵՄ ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեփան Ֆյուլեն Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մեղադրել է ԵՄ-ի դատական անկախության երաշխիքի օրենքները խախտելու մեջ, հաղորդում է Radikal-ը: Նա հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. “Ոստիկանապետերին աշխատանքից ազատելը անկախ հետաքննության լուրջ մտահոգության առիթ են տալիս”” Խոսքն այն բանի մասին է, որ Էրդողանի հրամանով աշխատանքից մի շարք […]

Թուրքիայի ներքին գործերի նախարարը հրաժարական է տվել

Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուամմեր Գյուլերը հայտարարել է իր պատրաստակամության մասին հրաժարական տալ եւ այժմ սպասում է ղեկավարության որոշմանը, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը: Այսպիսի որոշում նախարարը ընդունել է վերջերս տեղի ունեցած սկանդալից հետո, որը կապված է հակակոռուպցիոն գործողությունների հետ, եւ որի շրջանակներում ձերբակալվել էր նաև նախարարի որդին: 

Եվրոպական դատարանն արդարացրել է Հայոց ցեղասպանությունը ժխտող թուրք գործչին

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը օրերս բավարարել է Թուրքիայի Աշխատավորական կուսակցության ղեկավար, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ գործունեություն ծավալող Դողու Փերինչեքի հայցը` ընդդեմ Շվեյցարիայի: Այդ մասին գրում է թուրքական Zaman-ը: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռում մասնավորապես ասված է, որ Շվեյցարիան խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը, այսինքն՝ խոսքի ազատության իրավունքը: Հարկ է նշել, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի