16 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Էրդողանի համար բարդ տարի է լինելու. թուրքագետ

Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ թուրքագետ Արտակ Շաքարյանը ասել է, որ ընթացիկ տարին Թուրքիայի իշխող “Արդարություն եւ զարգացում” կուսակցության, ինչպես նաեւ նրա ղեկավար, վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանի համար բավական բարդ է լինելու: Այս տարվա օգոստոսին առաջին անգամ Թուրքիայի պատմության մեջ կանցկացվեն նախագահական ընտրություններ, երբ նախագահին կընտրի որ թե  Ազգային Ժողովը, այլ ժողովուրդը:

“ԱԶԿ-ն միակն է, եւ դա չարյաց փոքրագույնն է Հայաստանի համար: Թե ազգայնականները, թե ժողովրդահանրապետականները շատ ավելի ծայրահեղ ազգայնականներ են, ադրբեջանամետ եւ վտանգավոր են հայության համար”,- նշեց թուրքագետը` շեշտելով, որ վերջին երեք խորհրդարանական ընտրությունների ժամանակ հայ համայնքի գերակշիռ մասը իր ձայնը տվել էր “Արդարություն եւ զարգացում” կուսակցությունը:

Արտակ Շաքարյանը նշեց նաեւ, որ նախորդ տարի Թուրքիայում տեղի ունեցած ներքին խռովությունները՝ Գեյզի պուրակի դեպքերը, հարվածեցին վարչապետ Էրդողանի հեղինակությանը, ով նախագահի հիմնական թեկնածուներից է համարվում:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ