22 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Եվրոպական դատարանն արդարացրել է Հայոց ցեղասպանությունը ժխտող թուրք գործչին

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը օրերս բավարարել է Թուրքիայի Աշխատավորական կուսակցության ղեկավար, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ գործունեություն ծավալող Դողու Փերինչեքի հայցը` ընդդեմ Շվեյցարիայի: Այդ մասին գրում է թուրքական Zaman-ը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռում մասնավորապես ասված է, որ Շվեյցարիան խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը, այսինքն՝ խոսքի ազատության իրավունքը:

Հարկ է նշել, որ Շվեյցարիայում 2005թ. կազմակերպված մի գիտաժողովի ժամանակ Փերինչեքը Հայոց ցեղասպանությունը որակել էր “միջազգային սուտ”: Շվեյցարական դատարանն այս հայտարարության համար 2008թ. նրան դատապարտել էր 90-օրյա պայմանական ազատազրկման կամ դրան համարժեք տույժի, ինչպես նաև 3 հազ. շվեյցարական ֆրանկ տուգանքի:

Այժմ եվրադատարան որոշման համաձայն` Շվեյցարիայի կառավարությունը դրամական փոխհատուցում չի տրամադրելու Դողու Փերինչեքին:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ