13 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ԹՈՒՐՔԻԱ

Հայերը եւ թուրքերը կփորձեն համատեղ ռեկորդ սահմանել

Հայերը և թուրքերից կազմված մի խումբ դեկտեմբերի 6-ին աշխարհի ամենաերկար ձեռք սեղմման ռեկորդ գրանցելու համար կհանգրվանեն Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսում, գրում է Ermenihaber.am-ը:  Հայաստանի և Թուրքիայի միջև փակ սահմանների առկայությանը ուշադրություն հրավիրելու նպատակով վերոնշյալ հասարակական միջոցառումը կազմակերպվել է ‘TANGO Network” կազմակերպության կողմից: Թուրքական “Ռադիքալ” թերթը, հղում տալով “CNN-ի” թուրքական ծառայությանը, նշում է, որ այս միջոցառման  շնորհիվ թուրքերը և […]

Թուրքիան պատրաստվում է ականազերծել Հայաստանի հետ սահմանը

Թուրքիան պատրաստվում է ականազերծել Հայաստանի եւ Իրանի հետ սահմանային հատվածները, իսկ աշխատանքների համար գումարի մեծ մասը տրամադրում է Եվրամիությունը, գրում է allTurkey.am-ը:  Թուրքիայի ներքին գործերի նախարարության՝ 2014 թվականին կատարվելիք աշխատանքների ցանկում տեղ է գտել նաև Հայաստանի և Իրանի հետ սահմանային հատվածի 4 մլն քմ տարածքն ականներից մաքրելու գործողությունները։ Հետաքրքրական է, որ սահմանամերձ տարածքներում ականազերծման աշխատանքները ֆինանսավորման […]

Էլի նույն միաքայլ եւ անհեռատես թուրքական կոմբինացիան

Անդրադառնալով թուրքական “Սաբահի” հրապարակմանը՝ ԼՂՀ  երկու շրջաններից հայկական ուժերի դուրս գալու վերաբերյալ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասել է. “Էլի նույն ՛՛Սաբահը՛՛, էլի նույն դիվանագիտական աղբյուրը, էլի նույն միաքայլ եւ անհեռատես թուրքական կոմբինացիան”: Նա նշել է, որ արդեն ավանդույթ է դարձել թուրք-ադրբեջանական տանդեմի համար իրենց ցանկությունները հրապարակ նետել ՛՛Սաբահի՛՛ միջոցով՝  հղում անելով ինչ-որ դիվանագիտական աղբյուրի: “Բայց […]

Առաջիկայում Հայաստանի հետ անակնալ մերձեցման դրսեւորում պետք է լինի. թուրք վերլուծաբան

Մերձավոր Արևելքում «փափուկ ուժ» (soft power) ուժի դիվանագիտություն բանեցնում է միայն Թուրքիան: Այս կարծիքին է թուրք վերլուծաբան Արդան Զենթուրքը, գրում է Ermenihaber.am: ՛՛Սթաևգազեթե՛՛ կայքում հրապարակած ՛՛Թուրքիայի նեո զրո խնդիր քաղաքականությունը՛՛ հոդվածում վերլուծում է տարածաշրջանային իրադարձությունների եռուզեռը: Ըստ նրա` Սիրիայի, Եգիպտոսի և Իրաքի զարգացումներն ավելի օրախնդիր են դարձրել ՛՛զրո խնդիր՛՛ արտաքին քաղաքական ուղեգծի կարևորությունը: ՛՛Ուշագրավ է, որ […]

Որքան մոտենա Ցեղասպանության հարյուրամյակը, այնքան Թուրքիան կակտիվանա. թուրքագետ

Թուրքագետ Անուշ Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ նոյեմբեր ամիսը հագեցած էր Թուրքիայի արտաքին քաղաքականության համար: Ըստ նրա` Թուրքիայի “զրո խնդիր հարեւանների հետ” քաղաքականությունը ձախողվել է, թեեւ Դավութօղլուն հակառակն է ասում:  “Այն խաղադրույքները, որոնք արեց Թուրքիան Մերձավոր արեւելյան քաղաքականության մեջ, ձախողվել է: Թուրքիան համարում էր, որ Սիրիան իր ներքին խնդիրն է: Ամեն ինչ […]

Եգիպտոսը Թուրքիայի դեսպանից պահանջել է լքել երկիրը

Եգիպտոսի ղեկավարությունը խզում է դիվանագիտական հարաբերությունները Թուրքիայի հետ, տեղեկացնում է  Reuters-ը: Երկրի իշխանությունները պահանջել են թուրքիայի դեսպանից լքել իրենց երկիրը: Նման որոշման պատճառները, սակայն, դեռեւս պարզ չեն:

Թուրքիան ևս անելիք ունի. Շարմազանովը՝ Էրդողանի հայտարարությունից

Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը, որից հետո լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին հայտնեց, թե ինչ հարցեր են քննարկվել:  Նրա խոսքով՝ ներկուսակցական ու ներքաղաքական հարցերը քննարկելուց զատ նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է Ադրբեջանի նախագահի հետ կայացած հանդիպման արդյունքները: ՛՛Այդ հանդիպումը հայկական կողմը գնահատում է նորմալ, դրական, որովհետև վերսկսվեցին բանակցությունները […]

Էրդողանի նստավայրի մոտ պայթուցիկ է հայտնաբերվել

Թուրքիայի ոստիկանությունը երկրի Վարչապետ Ռեջեփ Թայիբ էրդողանի նստավայրի մոտ մի տղամարդու է ձերբակալել, ում մոտ պայթուցիկ են հայտնաբերել, փոխանցում է Reuters-ը: Այժմ տեղում աշխատում են ոստիկանները, դեռեւս հստակ չէ, թե ով է եղել պայթուցիկով տղամարդն ու ինչ նպատակներ է ունեցել:

Հայ-թուրքական հարաբերություններում տեղաշարժեր նկատելի չեն. թուրքագետ

Խոսելով հայ-թուրքական հարաբերություններից`արեւելագիտության ինստիտուտի տնօրեն,  թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նշեց, որ առայժմ տեղաշարժեր նկատելի չեն: Իսկ տեղաշարժերի համար, ըստ նրա, որեւէ նախադրյալ է պետք, մինչդեռ նախադրյալներ նույնպես չկան: “Հնարավոր է, որ Թուրքիան միայն վերանայի իր մոտեցումները հայ-թուրքական հարաբերություններում: Թուրքիան հայոց ցեղասպանության հետ կապված իմիտացիոն քայլեր է ձեռնարկում: Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին` […]

Դավութօղլուն չի շտապի Հայաստան. թուրքագետ

Վերջին շրջանում տարածաշրջանում Թուրքիայի դիրքերը բավական թուլացել են: Այսօր ”Հենարան” մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը: Ըստ նրա` վերջին շրջանում շրջանառվող այն խոսակցությունները, որ Թուրքիան ցանկանում է բարելավել հարաբերությունները Հայաստանի հետ արդյունք են հենց Թուրքիայի` տարածաշրջանում վարկանիշի անկման: “Թուրքիան փորձում է շեղել միջազգային հանրության ուշադրությունը իր վարած քաղաքականությունից Մերձավոր Արեւելքում` […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի