28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Դավութօղլուն չի շտապի Հայաստան. թուրքագետ

Վերջին շրջանում տարածաշրջանում Թուրքիայի դիրքերը բավական թուլացել են: Այսօր ”Հենարան” մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը: Ըստ նրա` վերջին շրջանում շրջանառվող այն խոսակցությունները, որ Թուրքիան ցանկանում է բարելավել հարաբերությունները Հայաստանի հետ արդյունք են հենց Թուրքիայի` տարածաշրջանում վարկանիշի անկման:

“Թուրքիան փորձում է շեղել միջազգային հանրության ուշադրությունը իր վարած քաղաքականությունից Մերձավոր Արեւելքում` Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելով: Նույն բանն է ուզում անել, ինչ 2008-ին` նույն սցենարն է, նույն խաղացողները”,- նշեց նա:

Խոսելով Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի` Հայաստան կատարելիք հնարավոր Այցի մասին` բանախոսը նշեց, որ Դավութօղլուն, խոսելով իր այցից, ոչ մի կոնկրետ բան չասաց: Ա. Իսպիրյանը, սակայն կարծում է, որ Դավութօղլուն չի շտապի Հայաստան, եւ միայն առաջիկա Պուտին-էրդողան հանդիպումից հետո պարզ կլինի` Դավութօղլուն կգա Հայաստան, թե ոչ:

“Ամեն դեպքում կարծում եմ, որ Դավութօղլուն չի գա Հայաստան, սակայն իրենց ԱԳՆ-ից դեկտեմբերի 12-ին որեւէ մեկին կուղարկեն”,- ասաց նա:

Խոսելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Թուրքիայի վարչապետ Էրդողանի առաջիկա հանդիպման մասին` Ա. Իսպիրյանը ասաց, որ այդ հանդիպումից որեւէ լուրջ փոփոխություն չարժե ակնկալել:

“Չեմ կարծում, որ Ռուսաստանը Թուրքիային թույլ տա տարածաշրջանում խաղալ ավելի, քանի Ռուսաստանին պետք է: Ամեն դեպքում Ռուսաստանն անելու է այնպես, ինչպես իր շահերից է բխում”,- ասաց բանախոսը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ